Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց. Հայր Ռուբեն

Մարտի 15-ին Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-բանախոսություն՝ նվիրված Դատավորի կիրակիին։

«Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Բանախոսության ընթացքում նորովի բացահայտվել է Մխիթար Գոշի կերպարը։ Ներկաները հնարավորություն են ունեցել առավել մոտիկից ծանոթանալու եռամեծ վարդապետի իրավաբանական մտքին, ինչպես նաև ստացել հարուստ տեղեկություններ նրա նշանավոր «Դատաստանագրքի» մասին, որը միջնադարյան հայ իրավական մտածողության կարևորագույն հուշարձաններից է։ Հենց այս աշխատության մեջ է Մխիթար Գոշը նկարագրում, թե ինչպիսին պիտի լինի դատավորը՝ աստվածավախ, իմաստուն, անաչառ, անկաշառ։

Այնուհետև «Դատավորի կերպարը Սուրբ Գրքում» թեմայով բանախոսել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ արձանագրելով դատավորի կամ դատական իշխանության կարևոր դերը պետության կայունության մեջ։

Հայր Սուրբը, մասնավորապես, նշել է. «Սուրբ Գրքում գործադիրից դատական իշխանության տարանջատման գաղափարը դիտարկվում է որպես աստվածատուր կարգ, իսկ մասնագիտական բարձր կարողությամբ օժտված, աստվածավախ, արդարամիտ և անկաշառ դատավորների նշանակումը՝ որպես պետական կառավարման համակարգի զորացման, հասարակության խաղաղ համակեցության, պետության զարգացման կարևոր նախապայման (Ելք 18։22–23)։ Միապետության հաստատման նախօրյակին, դատական իշխանությունը գործադիր իշխանությանը միաձուլելու և միապետի ձեռքում կենտրոնացնելու ժողովրդի ցանկությունը որակվում է իբրև աստվածուրացություն, աստվածային կարգի մերժում, ինչը Սամուել մարգարեի զգուշացմամբ՝ դառնալու էր ժողովրդի տառապանքի և պետական համակարգի խարխլման աղբյուր․ «Այդ ժամանակ դուք տնքալու եք ձեր ընտրած թագավորից, բայց Տերը ձեզ չի լսելու» (Ա Թագ․ 8։18)։

Հին ուխտի ժողովրդի պետական կազմավորման մեջ դատական իշխանությունը նախորդում է թագավորական միապետությանը, որով ընդգծվում են արդարադատության համակարգի առաջնայնությունն ու ինքնուրույնությունը։ Դատավորների անկախությունը բացարձակ արժեք է՝ անկախ ինչպես իշխանության մյուս ճյուղերից, այնպես էլ ժողովրդից․ «Մեծամասնությանը հետևելով չար գործերի հետևից չընկնես, վեճը չլուծես ճշմարտությունից հեռանալով՝ ըստ մեծամասնության» (Ելք 23։2)։ Ահարոնն անապատում ոսկե հորթ է ձուլում մեծամասնության պահանջով, պատժվում է հասարակությունը։ Միապետությունը հաստատվում է գործադիր և դատական իշխանությունների մեկտեղմամբ, դարձյալ մեծամասնության պահանջով, հետևանքը լինում է թագավորական իշխանության չարաշահումը, երկրի անվտանգության թուլացումը և արտաքին միջամտությունը։ Քրիստոսի դատավարությունն ու դատավճիռը տեղի են ունենում ամենաժողովրդավարական ձևով։

Երբ պետությունը, հասարակությունը հեռանում են Աստծուց և Նրա արարչադիր սկզբունքներից, աշխարհիկ իշխանությունը սկսում է իրեն դիտել որպես վերջնական հեղինակություն՝ փաստորեն իրեն վերագրելով այն դիրքը, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ դեպքում դատարանը արդարադատություն իրականացնող մարմնից վերածվում է պատժիչ հաստատության, որտեղ գերակշռում է մեղադրական թեքումը, քրեական հետապնդումը։ Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց։

Հետևաբար, դատական համակարգի և դատավոր կերպարի աստվածաշնչյան ընկալումները մեզ հուշում են, որ դատական իշխանությունը պարզապես իրավական ինստիտուտ չէ, այլ բարոյական և աստվածաբանական իրականություն, որի կայունությունն ու անկախությունը պայմանավորում են թե՛ հասարակության համերաշխությունը, թե՛ պետության կենսունակությունը։ «Պետության հոգին զինվորականությունն ու արդարադատություն իրականացնողներն են»,- ասում էր Արիստոտելը՝ նկատի ունենալով երկու փրկարար կառույց, որոնցից մեկը զինված ուժերը, պետությունը պաշտպանում են արտաքին վտանգից, մյուսը՝ դատարանները, ներքին վտանգից․․․»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Նիկոլը վաղը կասի՝ ձեր 10-13 տարեկան աղջիկներին ուղարկեք Թուրքիա, որ պատերազմ չլինի․ Թովմասյան (video) ԱԲՍՈՒՐԴ․Ինչպես են Ռուբեն Վարդանյանի հեռախոսը Բաքվում անջատել՝ թույլ չտալով խոսել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ (video) Հնարավոր է իջեցնել գազի գինը․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց (video) Փաշինյանը բռնի ուժով վախեցնում է մարդկանց, բայց էլ հնարավոր չէ (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը «խցկվել է» սիսիանցու տուն․ ի՞նչ է եղել ներսում․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջերկրական ծովի շրջաններից նոր ցիկլոն է մոտնում․ տեղումներ կլինեն Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան Համաշխարհային քաղաքացիական ավիացիան լուրջ դժվարությունների է բախվում Իրանի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի ներդրումների հաշվին է հնարավոր եղել մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնել․ Ռոբերտ Քոչարյան (video) «Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ նրան ծեծի է ենթարկել ծնողներից մեկը Դրանք սաղ սուտի բաներ են․ Ադրբեջանի աչքերը չի ուռել․ գիտեն՝ ինչ են անելու (video) Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց. Հայր Ռուբեն Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Արթուր Խաչիկյան Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ Նոր Նորքի փողոցները լիճ են դարձել (video) Երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա. Արթուր Դանիելյան Տեղումները կլինեն զգալի «Անպտղության հաղթահարման ծրագիր․ արդյունավետությո՞ւն, թե՞ չարդարացված սպասումներ» Հրդեհ՝ Դուբայի օդանավակայանում․ թռիչքներ չկան Դրա «վայնասունը» առաջինը դնում էին հարյուրավոր «արդար ու օբյեկտիվ» ՀԿ-ները Հիմա թվերով ասեմ՝ ինչ ահռելի ներդրում է արել Ռուսաստանը մեր տնտեսության մեջ․ Ռոբերտ Քոչարյան (video) Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով #ՈՒՂԻՂ․ «Պայթած խաղաղություն․ Ալիևն ասաց՝ 6 ամսից մտնելու եմ»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am