Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․ Հանգստյան ժամերգություն

Այսօր Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում մեկտեղվել էին Մասյացոտնի թեմի հոգևորականները և հավատացյալները՝ Հանգստյան ժամերգությամբ և հոգևոր խորհրդածությամբ։
Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցեց առաջիկա «Դատավորի կիրակիի» խորհուրդը՝ մասնավորապես նշելով.
«Անիրավ դատավորի և այրի կնոջ առակով Տեր Հիսուս մեզ կարևոր դաս է տալիս աղոթքի վերաբերյալ։ Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․
«Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ աղոթել և չվհատվել» (Ղուկ. ԺԸ․1)։
Աղոթքի թեման այստեղ ներառված է իրավունքների պաշտպանության համատեքստում․ մի կողմից՝ անիրավ դատավորը, որն արդարադատություն է իրականացնում իր հայեցողությամբ, մյուս կողմից՝ այրի կինը, որն իր իրավունքն է պահանջում։
Այրի կինը՝ որպես հասարակության խոցելի խավի խորհրդանիշ, հայտնվում է երկու հակառակորդների դիմաց՝ նրա, ով ոտնահարել է իր իրավունքը, և դատավորի, ով հրաժարվում է պաշտպանել նրա ոտնահարված իրավունքները։ Այսպիսով ականատեսն ենք անհավասար մի պայքարի՝ թույլ օղակի ակնհայտ պարտության հեռանկարով։
Նրանք, ովքեր կարծում են, թե աղոթքը փախուստ է կյանքի դժվարություններից, բիրտ իրականությունից, այս առակից կարող են հասկանալ, որ աղոթքը պայքար է հանուն կյանքի։ Այրին անպաշտպան է, խոցելի, բայց օժտված է մարտական ոգով և անսասան ուժով։ Նա հավատում է նույնիսկ անիրավ դատավորին՝ մի վստահությամբ, որը չի հանձնվում նույնիսկ պարտված թվացող պայքարում։
Հիսուս այս պատմությամբ մեզ՝ իր հետևորդներին, ուսուցանում է․ եթե այրին կարողանում է վստահել անիրավ դատավորին, ապա մի՞թե մենք չենք վստահի Աստծո արդարությանը։ Սակայն հենց այստեղ է, որ մեր հավատքը հաճախ տատանվում է։
Եթե ճիշտ է, որ Աստված միշտ լսում է մեզ, նույնքան ճիշտ է նաև, որ Նա լսում է մեզ իր ձևով։ Միշտ չէ, որ Նա տալիս է այն, ինչ մենք խնդրում ենք, և ոչ միշտ՝ այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում։ Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ։ Հաճախ զգալի է տարբերությունը Աստծո միջամտության «արագության» և այն «արագության» միջև, որ մենք ենք ակնկալում։
Տեր Հիսուս ինքը ևս այս փորձառությունն ունեցավ իր երկրային կյանքում, «մեծ աղաղակով և արցունքով աղոթեց Աստծուն, որ նրան կարող էր փրկել մահվանից։ Եվ Աստված լսեց նրան, որովհետև նա խոնարհ էր և հնազանդ» (Եբր. Ե 7)։
Բայց արդյո՞ք Հիսուսի աղոթքը լսելի եղավ։ Չէ՞ որ Նա խաչի վրա մահացավ։ Պատասխանը եկավ ավելի ուշ՝ հաղթական Հարությամբ, մահվան վրա կյանքի հաղթանակով։
Աղոթքի մեջ համառելը նպատակ չունի համոզել Աստծուն կամ Նրան ենթարկել մեր կարիքներին։ Այն անհրաժեշտ է մեզ համար՝ շարունակելու վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե Աստված լուռ է, մնալու անսասան հավատքի մեջ և պատրաստվելու մտնելու Նրա ժամանակների ու ճանապարհների մեջ։
Առակի վերջում Հիսուս մեզ մարտահրավեր է նետում․
«Երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»։ Հարցը ուղիղ և բաց է, իսկ պատասխանը կարող ենք տալ միայն մենք, մեզնից յուրաքանչյուրը․ մեր աղոթքը բխո՞ւմ է հավատից, բայց նաև՝ սնո՞ւմ է մեր հավատքը»։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Երկար ժամանակ լռել եմ, բայց Նիկոլը լուրջ խանգարմունքների մեջ է ընկել․ Հարութ Սասունյան (video) Այս մեկն էլ է՞ մարսելու․ ո՞նց եք հանդուրժելու, ժողովու՛րդ․․․ (video) #ՀԻՄԱ․ Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց (video) Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» 25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ» Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ» Փաշինյանի սուտը երկար չի տևելու, մենք գիտե՛նք՝ ինչ պետք է անել․ Իշխան Սաղաթելյան (video) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այն ինչ տարօրինակ է մի ազգի համար, մյուսի համար կարող է շատ ընկալելի ու սովորական լինել. իրանագետ Մեր երկիրը այս կրակոտ փոսից հեռու պահելը մեր գերխնդիրն է. Էրդողան Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ» Երևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․ Հանգստյան ժամերգություն Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առեւտուրը Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից Ն. Փաշինյանը, փաստորեն, ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am