Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունները մտադիր են մաքսիմալ օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք ստեղծված ծառայությունը, չնշելով կոնկրետ երկրի անունը, օրերս հայտնել էր, թե իբր հետախուզական տեղեկություններ է ստանում, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։

«Փաստի» տեղեկություններով, նախօրեին՝ կառավարության նիստից հետո, Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել մի քանի ուժայինների ու, այսպես կոչված, «սորոսական» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, դժգոհել, որ միայն մեկ կազմակերպություն է դրանից հետո հայտարարություններ տարածում, դատախազություն նամակներ հղում, իսկ քաղհասարակության մյուս ներկայացուցիչներն առանձնապես ակտիվ չեն այդ առումով։ Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն էր «ծավալվել», հայտարարել, թե Ռուսաստանից ավտոբուսներով մարդկանց են ուզում բերել Հայաստան, ընտրակաշառք են առաջարկում։ Նա նաև դիմել էր գլխավոր դատախազություն։

Փաշինյանը մյուս կազմակերպություններին էլ է կոչ արել ակտիվանալ, առաջիկա ամիսներին անխնա շահարկել քարոզչական այդ կեղծ թեզը՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով իբր առկա վտանգների մասին։ Իրավապահ մարմիններին էլ հրահանգվել է առաջիկայում ավելի ակտիվ լինել, քրեական վարույթներ հարուցել, ցուցադրական ձերբակալություններ ու դատաքննություններ կազ մ ա կեր պել տար բեր ան ձ ա ն ց նկատմամբ։

Ի դեպ, պատահական չէ, որ նախօրեին ուշագրավ մի հայտարարություն էլ Պետեկամուտների կոմիտեն էր արել, թե ուժեղացնելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ «2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից»,- նշել են ՊԵԿ-ից և հավելել, թե կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են «Նիկո՛լ, բա խի չես պատմում՝ ոնց են քեզ դիմավորել Իջևանում, ասա՝ ոնց «թքեցին» վրադ»․ քաղաքացի (video) Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է Սամվել Կարապետյանը կլինի Կառավարության շենքում․ Էդգար Ղազարյան (video) Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ 14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո «Պապիկյա՛ն, փորդ ես մեծացնում․ սահմանին էլի զոհ կա, գիտե՞ս»․ Նարե Սոսե (video) Ինչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում․․․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհ կա Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման. Փեզեշքիան «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Իրանը լրջորեն թուլացել է. Թրամփ Սամվել Կարապետյանը՝ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին «Գալիս ենք ԱԺ․ Քոչարյան Անդո՛, իջիր ու պատասխան տուր իրական բարձրակարգ տղերքի ծնողներին»․ Նարե Սոսե (video) Հա՜՜՜յ, հարա՜՜՜՜՜յ, հասե՛ք, ընտրակաշառք է․ քեզնից սկսի, ամո՛թ է. Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am