Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս, նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց 2025 թվականի հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:
