Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ։ Կողմերը հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում Ֆիդանը, անդրադառնալով Իրանին նշել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար և տեսնում, որ Իրանի համար այժմ անջատողական սցենարներ են մշակվում։
«Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի: Մենք հիմիկվանից զգուշացնում ենք նրանց, ովքեր ցանկանում են ներգրավվել նման արկածախնդրությունների մեջ: Ոչ ոք չպետք է նման երազանք ունենա»,- նշել է Ֆիդանը:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ պատրաստ են պատերազմի ընթացքի և հետևանքների վերաբերյալ բոլոր սցենարներին։
