Քեյթ Միդլթոնը նշում է 36-ամյակը. լուսանկարներ
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր՝ հունվարի 9-ին, նշում է ծննդյան 36-ամյակը:
Քեթրինն ու Ուիլյամը հանդիպել են 2001 թ-ին՝ Սուրբ Էնդրյուսի համալսարանում ուսանելու տարիներին: Երկար տարիներ հանդիպելուց հետո զույգը նշանվել է 2010 թ-ի նոյեմբերին, իսկ հաջորդ տարի Վեսթմինսթերյան պալատում տեղի է ունենեցել նրանց շքեղ հարսանիքը: Այսօր արքայազնն ու դքսուհին արդեն երկու զավակ ունեն՝ արքայազն Ջորջն ու արքայադուստր Շարլոտան: Երրորդ փոքրիկը կծնվի այս գարնանը։
spletnik.ru-ն ներկայացրել է դքսուհու ամենավառ ամառային կերպարները:

