Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց
ԱՄՆ-ն և Իսրայելը, «կարծես թե ընդհանուր ծրագիր չունեն» Իրանի դեմ պատերազմն արագ և համոզիչ կերպով ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք կիսում ենք բազմաթիվ նպատակներ, սայկայն պատերազմի յուրաքանչյուր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում», — ընդգծել է Մերցը։ «Մեզ հատկապես մտահոգում է այն, որ, ըստ ամենայնի, չկա համաձայնեցված մոտեցում այն մասին, թե ինչպես այս պատերազմը բերել արագ և համոզիչ ավարտի»։
Նրա խոսքով՝ Գերմանիան շահագրգռված չէ ձգձգվող հակամարտությամբ։ Նա նաև շեշտել է տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և զգուշացրել տարածաշրջանի կայունությանը սպառնացող «անվերջ պատերազմի» ռիսկերի մասին։
