«Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը հարց է ուղղել հերթական ընտրություններին նախապատրաստվող ընդդիմությանը՝ ո՞րն է իրենց իրական նպատակը։

Հակոբյանն իր հրապարակման մեջ, մասնավորապես, նշել է.

«Երբ Նիկոլը խմբագիր էր, իսկ հետո պատգամավոր, հղում էր անում օդում կախված լուրերին: Հիմա Նիկոլը նման հղումների համար հատուկ հիմնարկներ ունի: Նիկոլն օրինակ՝ ԱԱԾ անունից անձի՝ գործակալ լինելու մասին կեղծ տեղեկանք է հրապարակում… Նիկոլը նաև «արտաքին հետախուզության ծառայություն» անվամբ մի կրպակ ունի, որի անունից նույն ոճի կեղծիք է հրապարակում և դրա վրա հղումներ անում: Թե բա՝ հասեք, հիբրիդայինները վրա են տվել…

Ի՞նչ է Նիկոլը և ի՞նչ է Նիկոլի ուզածը, բոլորի համար պարզ է: Այ, թե ի՞նչ է ուզում դիկտատորի տնազի ընտրական ֆարսին մասնակցել պատրաստվող ընդդիմությունը, հասկանալի չէ: Ավելի շուտ՝ պարզաբանման կարիք կա. ընդդիմադիրները ցանկանում են Նիկոլի խորհրդարանում «ընդդիմություն», նույն ինքը՝ բոքսի տանձիկ աշխատե՞լ, թե՞ պատրաստվում են Նիկոլից մաքրել երկիրը: Այս հարցից ընդդիմադիրները խուսափել չեն կարող: Չեն կարող, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ դիֆիցիտ ապրանքն ազնվությունն է, ու մարդիկ ազնվության կարիք ունեն, ազնիվ խոսքի կարիք ունեն: Մարդիկ նաև հավ չեն, որ հավատան ընդդիմադիրների «կտերին», թե ընտրության ճանապարհով հնարավոր է ազատվել արևմտյան տերերի հովանոցի տակ ծվարած Նիկոլից ու նրա ստեղծած ախոռապետությունից:

Մարդիկ տեսել են, թե ինչպես են ընդդիմադիրները 2021-ի ընտրությանը «գցել ոտքերին» ու հասկանում են, որ 2026-ի հունիսին ավելի ծանր ձևով են «գցելու ոտքերին»: Այնպես որ՝ ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը պետք է հստակ պատասխանի. եթե իր նպատակը ոչ թե խորհրդարանում Նիկոլի մոտ չուչել աշխատելն է, այլ Նիկոլին լարելն է, ապա ինչ գործողություն կամ գործողությունների շարք է առաջարկում ժողովրդին:

Այս պահին կա փողոց+իմպիչմենտ սցենարը: Եթե սա չէ ճանապարհը, ապա ո՞րն է:

Սա պետք է պարզաբանեն ընդդիմադիրները, որովհետև «կատվի խաղը մինչև մարագն է», իսկ ազնվության դիֆիցիտով հեռու վազել չի ստացվելու»:

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am