Պենտագոնը ևս մեկ ավիակիր կուղարկի Մերձավոր Արևելք. New York Times

New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Gerald R. Ford» ավիակիրն ու նրան ուղեկցող նավերը կուղարկվեն Մերձավոր Արևելք։

 

 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կարիբյան ծովում տեղակայված նավախմբի անձնակազմին այդ մասին տեղեկացրել են երեկ. նավախումբը Պարսից ծոցում պետք է միանա «Abraham Lincoln» ավիակրի հարվածային խմբին:

New York Times-ը նաև տեղեկացնում է, որ «Gerald R. Ford» ավիակիրը, որի ռազմական ինքնաթիռները հունվարին մասնակցել են Կարակասի դեմ հարձակմանը, պետք է տուն վերադառնար մարտին: Սա կլինի ԱՄՆ երրորդ ավիակիրը, որը պարեկություն կանի Մերձավոր Արևելքի ջրերում:

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանից պահանջում է գործարք կնքել, որը կբացառի Իրանում միջուկային զենքի առկայությունը: Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում Իրանն ավելի հզոր հարձակման կենթարկվի, քան անցյալ ամռանը: Հունվարի վերջին ԱՄՆ–ն ռազմանավերի նավատորմ ուղարկեց Օմանի և Պարսից ծոցեր:

Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել այնտեղ։
Ինչպես գրում են ԶԼՄ–ները, Վաշինգտոնն ակնկալում է, որ Թեհրանը լիովին կհրաժարվի ուրանի հարստացումից և կսահմանափակի բալիստիկ հրթիռների արտադրությունը։


ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։

Երեկ Թրամփը կրկին սպառնացել է` եթե գործարքը ձախողվի, Վաշինգտոնը կանցնի գործողությունների երկրորդ փուլի, որը «շատ ծանր» կլինի Թեհրանի համար:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցինտերն «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին (video) «ԹԱԼԱՆ․ 100 մլն դրամ նվիրատվություն են արել Աննայի ֆոնդին»․ Դերենիկ Մալխասյան (video) Իրանը նոր գեոստացիոնար արբանյակ է արձակել տիեզերք Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ «Վենսը իրեն դրսևորեց որպես վախկոտ սրիկա»․ Սերգեյ Շաքարյանց (video) Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել. Աշոտյան Քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են. այսօրվա Երևանը 90-ականների գյուղ է հիշեցնում «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ ՀՀ-ի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքը այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Ասում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում․ պարզվեց՝ կարող է Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. բացահայտում Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից Ակնհայտ է՝ սա մերժում է․ պաշտպանը՝ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու արգելքի մասին Սարսափեցի, երբ տեսա առողջապահության ապահովագրության այդ նախագիծը․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Ձեզ ասեմ՝ ինչու՞ էր Փաշինյանը երկու օր առաջ անհանգիստ, իրեն կորցրած»․ Քրիստինե Վարդանյան (video) «Նիկոլը թալան բառից ԱԺ-ում ընկնավորվեց»․ Արմենուհի Կյուրեղյան (video) ՇՏԱՊ․ Շոյգուն զգուշացրեց․ մեզ կարող է սպառնալ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճակատագիրը (video) Հովնան Տերտերյան, ի՞նչ լրտեսություն ես անելու եպիսկոպոսաց ժողովին․ պատասխան տու՛ր․ Ռոբետ Մարգարյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, ախորժակիդ քացա՛խ, չե՛ս կեղծելու․ Արմենուհի Կյուրեղյան (video) Փող՝ հայրենիքի դիմաց․ ինչու՞ է ԱՄՆ-ն զինում Ադրբեջանին․ Արթուր Խաչիկյան (video) #ՀԻՄԱ․ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է ճաղերի հետևում լինի․ Ռոբերտ Մարգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am