Դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցինտերն

Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Ասված է Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս պահվող և նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ձերբակալված 19 հայ կալանավորներից 15 -ի նկատմամբ երկարատև ազատազրկման պատիժների նշանակման վերաբերյալ։

Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղության և հաշտեցմանն ուղղված ջանքերի ոգուն։

Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարևոր քայլ՝ առաջին անգամ տասնամյակների ընթացքում թույլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դեպի Հայաստան։ 2026 թվականի հունվարին ազատ են արձակվել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո։

Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառույցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Նման քայլը կհանդիսանա բարի կամքի նշանակալի դրսևորում և էապես կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում»:

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am