Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա

Մուղնու եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Մենք ուրախ ենք, որ տեր Գարեգինի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, բայց դա էլ հարաբերական է, որովհետև ցավալիորեն սահմանափակումներ կան։ Տեր Գարեգինի դեպքում զարմանալի սահմանափակում կա՝ չի կարող այցելել եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին, բայց կարող է օպերա գնալ, համերգների, հանդիպել տարբեր մարդկանց և այլն։ Ամենավտանգավոր մարդիկ թեմի հոգևոր դասն է»,- ասաց քահանան։

«Մենք ուրախ ենք, որ տեր Գարեգինի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, բայց դա էլ հարաբերական է, որովհետև ցավալիորեն սահմանափակումներ կան։ Տեր Գարեգինի դեպքում զարմանալի սահմանափակում կա՝ չի կարող այցելել եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին, բայց կարող է օպերա գնալ, համերգների, հանդիպել տարբեր մարդկանց և այլն։ Ամենավտանգավոր մարդիկ թեմի հոգևոր դասն է»,- ասաց քահանան։”

Նա նաև ընդգծեց, որ առաջնորդ սրբազանի համար տնային կալանքն էլ հարմար կարգավիճակ չէ, մասնավորապես այն դեպքում, երբ թեմում բազմաթիվ խնդիրներ կան։ Շեշտեց՝ սպասում են, որպեսզի նա իրական ազատություն ունենա ու կարողանա տնօրինել թեմի հոգևոր հարցերը։

Հոգևորականի պնդմամբ՝ լինի բանտում, թե տանը՝ երկուսն էլ կալանք է ու սահմանափակում է ազատությունը։

«Թեմի հոգևոր կյանքի կենսագործության կարիք կա, ու կալանքից ազատ արձակելն այս պարագայում որևէ կերպ չի մխիթարում։ Մեզ համար ուրախալի կլինի, երբ մեր սրբազան հայրը լիարժեք ազատ լինի, կարողանա ծխական հարցերով զբաղվել, քանի որ այս երկար բաժանումից հետո իր կարիքը մեր հոգևոր կյանքում ավելի է մեծացել»,- ասաց տեր Վրթանեսը։

«Թեմի հոգևոր կյանքի կենսագործության կարիք կա, ու կալանքից ազատ արձակելն այս պարագայում որևէ կերպ չի մխիթարում։ Մեզ համար ուրախալի կլինի, երբ մեր սրբազան հայրը լիարժեք ազատ լինի, կարողանա ծխական հարցերով զբաղվել, քանի որ այս երկար բաժանումից հետո իր կարիքը մեր հոգևոր կյանքում ավելի է մեծացել»,- ասաց տեր Վրթանեսը։”

Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Փետրվարի 12–ին դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am