Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Սուրբեր, որոնք իրենց անմահ գործով եւ անուններով միշտ ներկա են։ «Նորահրաշ» Սուրբեր, որ շարականագրի բնութագրմամբ կանգնեցին «արիաբար ըմդդէմ մահու»՝ քաջաբար եւ խոհեմաբար։

Այսօր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Անվանակոչության օրն է, քանզի Վարդանանց անկոտրում քաջերից էր աննահանջ Գարեգին իշխանը։

Վեհափառ Տեր, Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը որդիական սիրով, հավատարմությամբ և աղոթքով շնորհավորում են Ձերդ Վեհափառությանը Անվանակոչության տոնի առիթով:

Այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է փորձությունների և մարտահրավերների առաջ, առավել տեսանելի է Ձեր Հայրապետական առաքելության ծանրությունն ու կարևորությունը։ Ձեր խաղաղ, բայց հաստատուն առաջնորդությունը, եկեղեցապահ հավատքը և ազգային պատասխանատվության գիտակցումը գոտեպնդում են հավատացյալ ժողովրդին և պահում Սուրբ Եկեղեցու միասնությունը։

Մենք վստահ ենք, որ փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ հաստատակամ մնալով։ Այս ճանապարհին Ձեր ծառայությունն ու Հայրական ներկայությունը մեզ համար դառնում են հենարան:

Թող Տերը առավել զորացնի Ձեզ Իր շնորհներով, պարգևի առողջություն, երկարամյա խաղաղ ծառայություն, որպեսզի Ձեր հայրական օրհնության ներքո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի իր առաքելությունը՝ որպես մեր ժողովրդի հոգևոր տուն, ուժի և հավատքի աղբյուր։

Աղոթքով և որդիական խոնարհությամբ Արագածոտնի թեմ

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Ինչի կարելի՞ է, որ նախարարն այդքան ստանա, հասարակ թոշակառուն գոնե 5000 դրամ չստանա՞․ արծվաբերդցի (video) Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան «Նիկո՛լ, դու հենց քո փորած փոսում ես հայտնվելու, հետո․․․»․ արցախցու կոշտ խոսքը (video) Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն «Լուլուն գետինը մտավ» (video) Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ Փաշինյանի երեկվա ջղաձգմանը (video) «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Ուրախացա՞ր Արման Եղոյա՛ն, մի՛ ուրախացի, ես քեզ լավ եմ հիշում․ Գեղամ Մանուկյանի կոշտ ելույթը (video) Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխանակ հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյան Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետները հետաձգվում են. կառավարության նոր որոշումը «Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվեց «Иди в жопу»․ սա է ձեր մակարդակը․ շարունակելն անիմաստ է․ Լիլիթ Գալստյան (video) Դիմակը պատռվեց․ Հրապարակ «Հրապարակ». Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Ես վաղը պարարտ եզ կզոհաբերեմ, որ դուք ինձ շանս եք տալիս. Արթուր Խաչատրյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am