Հանգիստ եղեք, դեռ շատ վենսեր կգան ու կգնան այս 4 ամսում

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

Շատ ունիկալ ժողովուրդ ենք` մի մասս թունդ ոգևորված Վենսի այցից, մյուսներս նույնքան թունդ` հիասթափված ու հուսահատ: Ինձ նույնքան անհասկանալի են երկու կողմի էմոցիաներն էլ ու զարմանում եմ, որ մարդիկ տարրական անալիզ չեն կարողանում անել:
Այն, որ այդ այցը չի կարող Հարավային Կովկասում ԱՄՆ գերտերության հաստատման մասին ազդարարել, մեր անվտանգային եւ այլ հարցերի լուծման բանալին դառնալ, դա հասկանալու համար մեծ ջանքեր պետք չեն` բավական է մեր հայացքն ուղղենք դեպի Վրաստան, հիշենք Աֆղանստանի ոչ հեռավոր անցյալի դեպքերը, վերադառնանք ուկրաինական իրականություն:
Այն, որ ամերիկյան հովանավորությունից զրկվելն էլ մեծ կատաստրոֆա ու կործանում չէ, դրա համար էլ բավական է դեմքով դառնանք դեպի Իրան: Հասկանալու համար, որ ԱՄՆ-ի հետ ընկերությունը հավերժ չէ ու դրա վրա երկարաժամկետ պլաններ կառուցելն առնվազն միամտություն է, դրա համար էլ ընդամենը պետք է հետեւել Եւրոպայում ծավալվող իրադարձություններին, ԱՄՆ-Կանադա հարաբերություններին, Վենեսուելայի նախագահի ճակատագրին, Գրենլանդիայի դեպքերին...
Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճակատագրով իրար կապված ժողովուրդներն անվերադարձ թշնամանալ, դա էլ ապացուցվում են Թրամփ-Պուտին շփումների, ռուս-ուկրաինական պատերազմի և այլ օրինակներով:
Իսկ այն, որ Վենսի` Փաշինյանին ուղղված ռեվերանսը կարող է Հայաստանի համար ճակատագրական լինել եւ ոմանք երեկվանից դեպրեսիայի մեջ են ու ընտրություններում ՔՊ-ի հաղթանակն են կանխատեսում (Վենսն ասել է` ես ուզում եմ ինքը մնա), առավել քան զավեշտական է, քանի որ անգամ եթե Թրամփն էլ անձամբ ժամանի ու ընտրության շեմին կոչ անի ՔՊ-ին ձայն տալ եւ բոլոր գերտերությունների ղեկավարները միաբերան պնդեն, որ Փաշինյանը պետք է վերընտրվի, ընտրողը միևնույնն է` լինելու է ՀՀ քաղաքացին եւ նույնիսկ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները շատ փոքր հնարավորություն են ունենալու ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա:
Որպեսզի համոզվեք, որ հին ընտրական կլիշեները չեն գործում և 26-ին ավանդական ոչ մի սկզբունք ու մեթոդ չի աշխատելու, ձեզ պատմեմ մի մեծ համայնքում անառարկելի հեղինակություն հանդիսացող մեծ գործարարի ասածը` 21-ի ընտրություններից հետո: Անասելի վիրավորված էր իր համայնքից, որի յուրաքանչյուր բնակչին տասնյակ տարիներով օգնել էր` աշխատատեղ, ուսման ու բուժվելու համար մեծ գումարներ, իր հաշվին շինարարություն...ընտրությունների ժամանակ մի մարդու պես հրաժարվել էին իր հորդորով քվեարկելուց: Հիմա բոլորովին այլ չափանիշներ են աշխատում (առաջիկայում կգրեմ իմ կարծիքով` ինչ)...
Ո՞ւմ վրա է ազդելու Վենսի կարծիքը: Մի մարդու, որի այցով հետաքրքրված է մի 100-200 հազար մարդ միայն, որի մասին մի շաբաթից մարդիկ իսպառ մոռանալու են: Մի պաշտոնյայի, որը շատ ավելի ճոխ տեքստեր այսօր Բաքվում է ասել, որի խոստացած մոդուլային կայանների մասին ոչ ոք կոնկրետ պատկերացում չունի...և որի այցի օգուտներն էլ օդում սավառնող ամպեր են:
Հանգիստ եղեք, դեռ շատ վենսեր կգան ու կգնան այս 4 ամսում, հոգեբանական գրոհն ու հիբրիդային պատերազմը, որը իշխող ուժը սանձազերծել է հայ ժողովրդի դեմ, շարունակվում է: Սա նյարդերի պատերազմ է` ում նյարդերն ավելի ամուր եղան, ով իր երկիրն ավելի շատ սիրեց` նա է հաղթելու:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
10-ից ավելի ձերբակալված կա. Սեւակ Խաչատրյանը ներկայացնում է իրավիճակը (video) Չփորձվե՛ք մանիպուլացնել մեր ասածները․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Հստակ պատասխանե՛ք՝ Ալիևը միջամտո՞ւմ է ՀՀ ներքաղաքական կյանքին․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Հայրապետյանին (video) Ես հիմա ձեզ ասեմ՝ ինչու եք այս օրենքը բերել․ Գեղամ Մանուկյան (video) Սա ձեր հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է․․․ Լիլիթ Գալստյանը բացահայտում է ՔՊ-ի նոր անօրինությունը (video) Ի՞նչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ (video) Պարզվեց` ոչ թե մեզ են տալու, այլ մենք ենք տալու. փող` 9 միլիարդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (video) Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ. Խաչատրյանը՝ Վաղարշապատի ձերբակալությունների մասին «Մի մտեք այդ դաշտ»․ երկխոսություն Արթուր Խաչատրյանի ու ԲՏԱ նախարարի միջև (video) #ՈՒՂԻՂ․ «Զատուլինը պայթեցրեց ռումբը․․․»․ Տիգրան Չոբանյան (video) «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը․ PostՎենսյան իրականություն․ Վահե Հովհաննիսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, սա նորմալ ռեալպոլիտիկ է․ միջազգայնագետ Զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծն ընդունվեց Զինված ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ, նույնիսկ «բատինկաներն են» ամեն մեկի հագին տարբեր. Գեղամ Մանուկյան Սաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը» Արցախը եղել է, կա և կլինի. ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի «դատական» նիստում վերջին խոսքի ժամանակ Ծիծաղելի է․ Հակոբ Մովսեսը Ֆիդանի հայտարարությունը չի համարի միջամտություն, Սոլովյովինը՝ կհամարի (video) ԱՄՆ փոխնախագահը կնոջ հետ այցելել է Ադրբեջանում գտնվող «Շեհիդների ծառուղի» ԱԱԾ-ն պիտի պարբերաբար տեղեկություն տա անհետ կորածների հարազատներին, որ էլ փողոց չփակեն (video) Ձեր ստեղծած անհավասար պայմանների մասին լսեք․ Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանին (video) Վաղարշապատում ընդդիմադիրների խուզարկություններ ու ձերբակալություններ են, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը ․ Financial Times Թրամփը 2006 թվականին Ֆլորիդայի ոստիկանության նախկին պետին պատմել է, որ բոլորը գիտեն Էփշտեյնի վարքագծի մասին․ ԶԼՄ Հանգիստ եղեք, դեռ շատ վենսեր կգան ու կգնան այս 4 ամսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am