Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ հատվածում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Օպերատիվ են գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Արթուր Սահակյանն ու Գևորգ Մելքոնյանը։Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
10-ից ավելի ձերբակալված կա. Սեւակ Խաչատրյանը ներկայացնում է իրավիճակը (video) Չփորձվե՛ք մանիպուլացնել մեր ասածները․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Հստակ պատասխանե՛ք՝ Ալիևը միջամտո՞ւմ է ՀՀ ներքաղաքական կյանքին․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Հայրապետյանին (video) Ես հիմա ձեզ ասեմ՝ ինչու եք այս օրենքը բերել․ Գեղամ Մանուկյան (video) Սա ձեր հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է․․․ Լիլիթ Գալստյանը բացահայտում է ՔՊ-ի նոր անօրինությունը (video) Ի՞նչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ (video) Պարզվեց` ոչ թե մեզ են տալու, այլ մենք ենք տալու. փող` 9 միլիարդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (video) Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ. Խաչատրյանը՝ Վաղարշապատի ձերբակալությունների մասին «Մի մտեք այդ դաշտ»․ երկխոսություն Արթուր Խաչատրյանի ու ԲՏԱ նախարարի միջև (video) #ՈՒՂԻՂ․ «Զատուլինը պայթեցրեց ռումբը․․․»․ Տիգրան Չոբանյան (video) «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը․ PostՎենսյան իրականություն․ Վահե Հովհաննիսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, սա նորմալ ռեալպոլիտիկ է․ միջազգայնագետ Զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծն ընդունվեց Զինված ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ, նույնիսկ «բատինկաներն են» ամեն մեկի հագին տարբեր. Գեղամ Մանուկյան Սաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը» Արցախը եղել է, կա և կլինի. ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի «դատական» նիստում վերջին խոսքի ժամանակ Ծիծաղելի է․ Հակոբ Մովսեսը Ֆիդանի հայտարարությունը չի համարի միջամտություն, Սոլովյովինը՝ կհամարի (video) ԱՄՆ փոխնախագահը կնոջ հետ այցելել է Ադրբեջանում գտնվող «Շեհիդների ծառուղի» ԱԱԾ-ն պիտի պարբերաբար տեղեկություն տա անհետ կորածների հարազատներին, որ էլ փողոց չփակեն (video) Ձեր ստեղծած անհավասար պայմանների մասին լսեք․ Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանին (video) Վաղարշապատում ընդդիմադիրների խուզարկություններ ու ձերբակալություններ են, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը ․ Financial Times Թրամփը 2006 թվականին Ֆլորիդայի ոստիկանության նախկին պետին պատմել է, որ բոլորը գիտեն Էփշտեյնի վարքագծի մասին․ ԶԼՄ Հանգիստ եղեք, դեռ շատ վենսեր կգան ու կգնան այս 4 ամսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am