Թրամփը հայտարարել է, թե քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հարցը՝ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար։

 ԱՄՆ-ը և Իրանն անցյալ ուրբաթ Օմանում վերսկսեցին բանակցությունները՝ հունիսյան 12-օրյա պատերազմից ի վեր առաջին անգամ, սակայն Թրամփը միաժամանակ Պարսից ծոցում ռազմական մեծածավալ կուտակում ձեռնարկեց։

«Կա՛մ մենք համաձայնության ենք գալիս, կա՛մ ստիպված ենք լինելու անել շատ կոշտ բան՝ ինչպես նախորդ անգամ»,- ասել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում և հավելել, որ ակնկալում է՝ հաջորդ շաբաթ տեղի կունենան ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը։

«Մենք ունենք նավատորմ, որը գնում է այնտեղ, և գուցե ևս մեկը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «մտածում է» ևս մեկ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու մասին։

Պարբերականի տեղեկություններով ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ քննարկվել է տարածաշրջան երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հարցը։

Սա լրացում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին և դրա հարվածային խմբին, որը ներառում է կործանիչներ, Tomahawk հրթիռներ և մի քանի ռազմական նավեր: Գազայի պատերազմի մեծ մասի ընթացքում ԱՄՆ-ը տարածաշրջանում երկու ավիակիր ուներ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը լավատեսություն է հայտնել դիվանագիտական ​​ուղու առնչությամբ՝ հայտարարելով, թե Իրանը «շատ է ուզում գործարք կնքել» և շատ ավելի լուրջ է, քան նախորդ բանակցություններում՝ ռազմական սպառնալիքի պատճառով։

«Անցյալ անգամ նրանք չէին հավատում, որ ես դա կանեմ,- ասել է Թրամփը՝ ակնարկելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու իր որոշումը: -Նրանք գերագնահատեցին իրենց ուժը: Այս անգամ բոլորովին ուրիշ բանակցություններ են ընթանում»։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
ԱՄՆ փոխնախագահը կնոջ հետ այցելել է Ադրբեջանում գտնվող «Շեհիդների ծառուղի» ԱԱԾ-ն պիտի պարբերաբար տեղեկություն տա անհետ կորածների հարազատներին, որ էլ փողոց չփակեն (video) Ձեր ստեղծած անհավասար պայմանների մասին լսեք․ Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանին (video) Վաղարշապատում ընդդիմադիրների խուզարկություններ ու ձերբակալություններ են, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը ․ Financial Times Թրամփը 2006 թվականին Ֆլորիդայի ոստիկանության նախկին պետին պատմել է, որ բոլորը գիտեն Էփշտեյնի վարքագծի մասին․ ԶԼՄ Հանգիստ եղեք, դեռ շատ վենսեր կգան ու կգնան այս 4 ամսում #ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք․ Վենսի այցն ու Նիկոլի քծնանքը Պուտինին․ Հայկ Նահապետյան (video) Գերագույն դավաճանը հիմա էլ կպել է Հայ Առաքելական Եկեղեցիներում պատարագների ժամանակ հնչող քարոզներին Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ Սուրեն Պապիկյանն արձագանքում է Գեղամ Մանուկյանին․ «Փոխելու ենք ձեր սիրած բատինկաները» (video) Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով․ «Փաստ» ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն «Բատինկաները ով որ խանութից կարողանում, գնում է, 4-5 սպա են կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա» (video) Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր Ուկրաինայում պլանավորում են նախագահական ընտրություններ անցկացնել Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Լույս չի լինի Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Զանգվածային հրաձգություն՝ Կանադայի դպրոցներից մեկում. կան զոհեր Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Սամվել Կարապետյանի թիմը՝ փաստերով (video) Թրամփը հայտարարել է, թե քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հնարավորությունը Ի՞նչ ստացավ Հայաստանը Վենսի այցից․ հույսերի ու իրականության մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am