Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ Վենսին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ Նրանք հայտնում են, որ նամակը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ։

Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպաններ Գեղամ Ստեփանյանից և Արտակ Բեգլարյանից

Հարգելի՛ պարոն փոխնախագահ,

Մենք ողջունում ենք Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջան։ Այս այցը տեղի է ունենում նախագահ Թրամփի կողմից հաստատված խաղաղության գործընթացի վճռորոշ պահին։ Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպաններ՝ մենք շեշտում ենք, որ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղու» (TRIPP) հաջողությունը և 2025 թվականի օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները մեծապես կախված են խորը հումանիտար վերքերի ապաքինումից։

Մինչ քաղաքական համաձայնագրերը նախաստորագրվում են, հարյուրավոր հայ ընտանիքներ, որոնց հարազատներն անհետացել են 2023, 2020 և 1990 թվականների ադրբեջանական ագրեսիաների ժամանակ, շարունակում են մնալ տանջալից անորոշության մեջ։ Անհայտ կորած անձանց հարցում Բաքվի կողմից համագործակցության մշտական բացակայությունը երկրորդական խնդիր չէ. այն տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրներից է և հարազատների ճակատագիրն իմանալու մարդու հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում։

Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա։ Մենք խնդրում ենք, որ ԱՄՆ վարչակազմը ստանձնի առաջամարտիկի դեր հետևյալ հարցերում.

• Ստեղծել չեզոք, տվյալահեն մեխանիզմ՝ մարտական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրը պարզելու և նրանց նույնականացնելու համար։

• Ապահովել լիակատար թափանցիկություն և ադրբեջանական կողմի համագործակցությունն անձանց կամ նրանց աճյունների որոնման և հայրենադարձման հարցում։

• Հստակ հանձնառություն ստանձնել, որ անհայտ կորածների ճակատագրերի հստակեցումը կդիտարկվի որպես անհրաժեշտ պայման տարածաշրջանային նախագծերի լիարժեք իրականացման համար։

Անհայտ կորածների հարցում հստակության անհրաժեշտությանը լրացնում է Բաքվում դեռևս բանտարկված 19 հայերի հրատապ խնդիրը։ Նրանց շարունակվող գերությունը, որն ուղեկցվում է շինծու դատավարություններով և հենց այս ամսում կայացված ցմահ դատավճիռներով, մարդասիրական հստակ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարվի։

Այս անձանց ազատության ապահովումը պարզագույն և ամենաարդյունավետ քայլն է, որը Միացյալ Նահանգները կարող է իրականացնել՝ ապացուցելու համար, որ խաղաղության այս գործընթացը խարսխված է արդարության, այլ ոչ թե լոկ հարմարվողականության վրա։ Սա հանրային վստահություն ձևավորելու ամենաուղիղ և կարճ ճանապարհն է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա խաղաղության օրակարգին։ Առանց այս հիմնարար մարդասիրական քայլերի, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը կզրկվեն երկարատև կայունության համար անհրաժեշտ հասարակական հիմքից։

Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իսկական կայունությունը կառուցվում է ուժի և հստակ բարոյական հանձնառությունների միջոցով, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոցելի բնակչության և կրոնական ժառանգության պաշտպանությանը։ Ձեր ներկայությունը Հարավային Կովկասում հզոր ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջնորդել այս միջնորդությունը դեպի վերջնական, արդար և արժանապատիվ խաղաղություն։

Մենք հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները»։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն Ալիևը հենց այդ պահին շատ վտանգավոր հայտարարություն արեց․․․ նոր պատերազմների դուռը բաց է․ Մարգարյան (video) Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վեհափառի Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Հայաստանում մեծ հանցագործություն է տեղի ունենում (video) Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը. Թանդիլյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ «Նիկոլի ու Ալիևի համատեղ մրցանակի գինը․ ինչպե՞ս ստորացրեց Էրդողանը»․ Աննա Մկրտչյան (video) Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին չափով ասֆալտապատվի․ կաքավասարցի (video) Ջեյ Դի Վենսին ասեք՝ իրենք իրենց խոսքի տերը լինեն, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Բոլոր ժամանակների վատագույն շոուներից մեկը․ Թրամփը քննադատել է Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն Պատճառը աղն է, աղը՜, ժողովուրդ ջան, իրենք դարձյալ մեղավոր չեն. Րաֆֆի Ասլանյան Էդ քարը ձեր վրա շպրտե՛ք, Հովնանը քարն առել, գցում ա Կաթողիկոսի վրա. Լոս Անջելեսի հայերի ակցիան (video) Չլռելու պատճառով այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ. բարի գալուստ 30-ականների Գերմանիա, պարոն Վենս. Ռուբեն Մխիթարյան Արդյո՞ք հայ հանրությանը ներկայացվող այս «մեգանախագիծը» իրականում նախատեսված է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու համար . Գոհար Մելոյան #ՀԻՄԱ․Ու՞ր է Հովնան տիրադավը, թող դուրս գա.Լոս Անջելեսում ակցիա է իրականացվել ընդդեմ Հովնան սրբազանի (video) Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռազմական պատասխան կտա․ Լավրով TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ փորձագետ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցել է Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցու Պատարագին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am