Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ «Artashatjan» էջում բնակարանի հայտարարությունը 34-ամյա տղամարդու համար ավարտվել է շուրջ 15 հազար դոլարի վնասով. Մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.

Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Նարեկ Բադալյանը երկար տարիներ վարձակալությամբ բնակվելուց հետո որոշել է սեփական բնակարան ձեռք բերել և ընտանիքի՝ մայրիկի, կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ ստեղծել սեփական օջախը։ Սակայն, նրա պնդմամբ, բնակարան ձեռք բերելու գործընթացը վերածվել է երկարատև իրավական քաշքշուկի։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ն. Բադալյանը պատմել է, որ 2024 թվականի հոկտեմբերին «Artashatjan» ֆեյսբուքյան էջում տեսել է Արտաշատ քաղաքում վաճառվող բնակարանի հայտարարություն։

«Առաջարկը գրավիչ էր․ տան արժեքը կազմում էր 50 հազար ԱՄՆ դոլար։ Առաջարկվում էր վճարման տարբերակ՝ կանխավճար և հետագա ամսական մարում՝ առանց բանկային վարկի, սակայն նոտարական հաստատմամբ։ Այդ պայմանները մեզ հարմար էին, ու որոշեցի գնել բնակարանը»,- նշել է նա։

Բադալյանի խոսքով՝ բնակարանի սեփականատերեր Անահիտ Գյուլնազարյանի և Արման Վլասյանի հետ նախ ծանոթացել է բնակարանին, այնուհետև ընտանիքի անդամների հետ քննարկելուց հետո որոշել է գնման գործընթացը սկսել։ Նրա պնդմամբ՝ գործարքի համար անհրաժեշտ գումարը ընտանիքը ապահովել է ոսկեղեն վաճառելով։

«Վաճառողները պնդում էին շտապել՝ ասելով, թե բնակարանը գրավի տակ է, և անհրաժեշտ է կանխավճարը փոխանցել, որպեսզի այն հանեն գրավից, հետո նոր գնանք նոտար և ձևակերպենք գործարքը։ Այդպես նրանց փոխանցեցի մոտ 13 հազար ԱՄՆ դոլար։ Դրանից առաջ ևս 300 հազար դրամ էինք տվել՝ բնակարանը այլ գնորդի չվաճառելու համար»,- պատմել է Բադալյանը։

Նրա փոխանցմամբ՝ հաջորդ օրը փաստաբանական գրասենյակում իրականացրել են ևս մեկ վճարում՝ բանկային փոխանցմամբ, թեև վաճառողները պահանջել են վճարումը կատարել կանխիկ եղանակով։ Կողմերը պայմանավորվել են, որ մի քանի օր անց կայցելեն նոտարական գրասենյակ և կվավերացնեն առքուվաճառքի պայմանագիրը։

Բադալյանը նշում է, որ հոկտեմբերը ավարտվել է, սակայն վաճառողները շարունակաբար հետաձգել են նոտարական ձևակերպումը։ Նոյեմբերի սկզբին նա կատարել է հերթական՝ 300 հազար դրամ վճարումը, թեև արդեն կասկածներ է ունեցել։

«Դեկտեմբերի 9-ին՝ երկրորդ վճարման օրը, կրկին վճարեցի՝ մտածելով, որ պայմանագիրը չխզվի և վճարած գումարներս չկորցնեմ»,- պատմել է նա։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 16-ին նույն ֆեյսբուքյան էջում տեսել է, որ նույն բնակարանը կրկին վաճառքի է հանվել։ Բադալյանը կապ է հաստատել Արման Վլասյանի հետ, ով, ըստ նրա, պահանջել է կարճ ժամանակում ազատել բնակարանը։

Բադալյանի պնդմամբ՝ դեկտեմբերի 30-ին վաճառողները ոստիկանների ուղեկցությամբ եկել են և ընտանիքին դուրս հանել բնակարանից։ Այդ ժամանակից, նրա խոսքով, սկսվել է իրավական գործընթաց, որը մինչ օրս ավարտին չի հասել։

Նա նշում է, որ, իր տեղեկություններով, քննիչը բնակարանը կալանքի չի ենթարկել, ինչի արդյունքում այն արդեն վաճառվել է այլ անձի։

Բադալյանը պահանջում է իրավապահ մարմիններից գործի լիարժեք և անաչառ քննություն։

«Պահանջում եմ ոչ միայն ինձ պատճառված մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնասի փոխհատուցում, այլ նաև, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է նա։

դիտվել է 872 անգամ
Լրահոս
Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am