Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել

Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով Հ. Թումանյանի Անվան Ազգային Տիկնիկային Թատրոն ՊՈԱԿ-ին ամանորյա թատերական միջոցառման կազմակերպման ծառայություններ է պատվիրել։ Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 26-ին, իսկ պայմանագրի արժեքը 4 մլն դրամ է կազմել։ Ըստ պայմանագրի՝ ներկայացումները կազմակերպվել են ստորագրումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացում, իսկ գումարը ամբողջությամբ փոխանցվել է դեկտեմբեր ամսին։ 

Պայմանագրի համաձայն Տիկնիկային թատրոնը 45 րոպե տևողությամբ 2 ներկայացում է կազմակերպել՝ յուրաքանչյունը 125 երեխայի համար (ընդհանուր 250 երեխայի համար)։ Թատրոնը նաև հյուրասիրություն է կազմակերպել՝ 250 հատ պոպ կորն, 250 հատ բնական հյութ, 250 հատ թխվածք մարդուկներ,  250 հատ թխվածք կեքսեր, 250 հատ խմորեղեն։ Մեկ երեխայի ներկայացման մասնակցությունը արժեցել է 16000 դրամ։ Ի դեպ տիկնիկային ներկայացման տոմսերի արժեքները տատանվում են 1500-3000 դրամի սահմանում, որոշ ներկայացումների դեպքում արժեքը կարող է հասնել 5000 դրամ։ 

Պայմանագիրը ստորագրել են խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Բաբայանը, որը հայտնի է ոչ միայն՝ նախկին տնօրեն, այժմ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի որդին լինելու հանգամանքով, այլև 2018 թվականից առ այսօր Նիկոլ Փաշինյանին սատարելու պատճառով։

2022 թվականից Արտաշես Բաբայանը զբաղեցնում է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Նրա նշանակումը, ըստ պետգնումների armeps համակարգի, նաև «բարեբեր» է եղել թատրոնի համար․ իրար հետևից դրամաշնորհներ ու մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով բազմաթիվ պայմանագրեր են կնքվել թատրոնի հետ։

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am