Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում

Նշենք, որ անցած շաբաթվա կեսերին ոսկու գինը մեկ ունցիայի համար, հասել էր մինչև 5600 դոլարի: Արծաթի գինը՝ 121 դոլարի:

Եվ ահա, հունվարի 30-ին այս երկու թանկարժեք մետաղների գները կտրուկ նվազեցին:

Այսօր ոսկու գինը տատանվում է 4500 դոլարի սահմաններում, իսկ արծաթինը՝ 72 դոլարի մոտակայքում:

Փորձագետների կարծիքով, այս մետաղների գնի անկումը պայմանավորվեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտարարությամբ՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հետագա ճակատագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ նախկինում Թրամփը հայտարարում էր, որ այդ կառույցի կարգավիճակը իրեն արդեն սպառել է:

Իսկ այդ կառույցի ներկայիս նախագահը չի համաձայնվում կտրուկ իջեցնել տոկոսադրույքը, որի արդյունքում ամերիկյան ապրանքները միջազգային շուկաներում, պարտվում են մրցակիցներին:

Ավելին, ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար Ջերոմ Փաուելի դեմ նույնիսկ քրեական վարույթ էր սկսվել:

Հենց այդ ֆոնին, ոսկու գինը միջազգային շուկաներում սկսեց կտրուկ բարձրանալ:

Ավելին, այս տարվա հունվարին այն բարձրացավ մոտ 20 տոկոսի չափ:

Իսկ վերջին օրերին դոլարի ճակատագիրը սկսեց հիշեցնել նախկինում փլուզված խորհրդային ռուբլու ճակատագիրը, երբ այն անկում էր ապրում, ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում:

Հենց այդ պարագայում Թրամփի շրջապատում սկսեցին խոսել այն մասին, որ այս խուճապային տրամադրությունները պիտի կանխել:

Նույնիսկ Թրամփը ստիպված էր հայտարարել, որ դոլարին չի սպառնա կործանում:

Եվ ահա, որպեսզի դոլարի սրընթաց անկումը կանգնեցվեր, հունվարի 30-ին Թրամփը հայտարարեց, որ մայիսին ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դաշնային պահուստային համակարգի նախկին անդամ Քևին Ուորշը:

Այս անձնավորությունը հայտնի է այն պատկերևացումներով, որ երկրի ամենավտանգավոր գործոնը արժեզրկումն է:

Սյսինքն, մի մարդ, ով չի ցանկանա իջեցնել ԴՊՀ-ի տոկոսադրույքը, որպեսզի կանխվի արժեզրկումը:

Սակայն դա հակասում է Թրամփի գաղափարներին՝ իջեցնել այդ տոկոսադրույքը և ամեն ինչ անել, որ այն ձգտի զրոյի:

Փորձագետների կարծիքով, Թրամփը ստիպված եղավ հայտարարել ԴՊՀ-ի այս ղեկավարի անունը, որպեսզի հնարավոր լիներ կանխել խուճապը շուկաներում:

Ավելին, նա ստիպված էր դրա մասին հայտարարել հունվարին, երբ այդ նշանակումը պիտի լիներ մայիսին:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան. հնարավոր չի լինի մի կողմից փորձել կանխել գնաճը, իսկ մյուս կողմից՝ աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը:

Եթե պահպահնվեն խաղի նախկին կանոնները, ապա Թրամփն աստիճանաբար կնմանվի Բայդենին, իսկ ամերիկյան տնտեսությունը կշարունակվի գլորվել դեպի անդունդը:

Մյուս կողմից, կտրուկ քայլերը ցույց են տալիս, որ կարող է առաջանալ խուճապ, որի արդյունքում դոլարը կարող է փլվել:

Ո՞րն է այն փոխզիջումային տարբերակը, որը հնարավոր կդարձնի աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը և, միաժամանակ, պահպանել դոլարի դիրքերը, այա սա՛ է մտահոգում Թրամփին:

Պարզ է մեկ բան. այն, որ դոլարի հանդեպ նախկին վստահությունն արդեն չկա:

Դա է վկայում նաև դոլարից փախուստը:

Օրինակ, դոլարի փոխարժեքը եվրոյի հանդեպ քիչ փոխվեց. այն այսօր տատանվում է 1.85-ի սահմաններում:

Ճիշտ է, Թրամփի այս որոշման արդյունքում դոլարը շրջեց իր անկումը համաշխարհային շուկայում. DXY ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց համաշխարհային արժույթների զամբյուղի նկատմամբ (եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ), 95.7-ից բարձրացավ մինչև 96.4 միավոր։

Սակայն, ըստ փորձագետների, հիմնական պատճառները, որոնք նպաստում են դոլարի դերի թուլացմանը չեն վերացել:

Այդ տեսանկյունից, ոսկու գնի անկումը կարող է մեծ չլինել, իսկ մայիսից երբ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը ունենա նոր ղեկավար, պարզ կդառնա թե ոսկու գինը ինչ ուղիով կզարգանա:

Եթե ԴՊՀ-ի տոկոսադրույքը իջեցվի, ապա ոսկու գինը կրկին կբարձրանա, իսկ եթե ոչ, ապա այն կարող է կայունանալ, մոտավորապես 4000-5000 տիրույթում:

Այսօր այդ տոկոսադրույքը տատանվում է 3.5-3.75 տիրույթում:

Անցած տարվա աշնանը, այն իջեցվեց մոտ 0.50 կետով, որի արդյունքում ոսկու գինը բարձրացավ 3.500 դոլարից մինչև 4.500 դոլարի չափ:

Ի՞նչ կլինի մայիսին, իսկ իրականում՝ ի՛նչ որոշում կկայացնի Թրամփի վարչակազմը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 700 անգամ
Լրահոս
Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Երեկ մենք ականատեսը եղանք սարսափելի այլանդակության․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հարց եմ տալիս ձեզ՝ ի՞նչ երեկ եղել Ներքին Հանդում․ Նարե Սոսե (video) Պայքարը նոր է սկսվում․ դրանց վախեցած դեմքերը տեսա՞ք․ իրենք գիտեն՝ ինչ է սպասվում․ Հռիփսիմե Եգանյան (video) Խայտառակ տվյալներ ենք բացահայտում․ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն.Էլինար Վարդանյան (video) ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am