Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս...
Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս...
Հոգևոր ծառայությունն ապահովում էր զորամասերում հոգևորականների մշտական ներկայություն ու աշխատանք անձնակազմի հետ, ինչը բարոյահոգեբանական վիճակի վրա շատ կոնկրետ ազդեցություն ուներ:
Հոգևորականների միջնորդությամբ և աջակցությամբ կարգավորվում էին ներանձնային հարաբերությունները, սովետական բանակից ժառանգված բանտային բարքերի փոխարեն բերվում էին քրիստոնեական եղբայրության ու միմյանց հանդեպ հոգատարության մակարդակի:
Հոգևորակնները ապահովում էին զինվորների հոգևոր կարիքների բավարարումը ու նրանց վրա կատարում անհրաժեշտ խորհուրդները՝ մկրտություն, հաղորդություն, կարգ հիվանդաց։
Ի դեպ հարյուրավոր դեպքեր կան բանակում կատարված մկրտությունների, որտեղ զինվորներին կնքահայր էին դառնում սպաները, ինչը ներքին տրամադրություններն ու կապվածությունը բերում էր միանգամայն այլ որակի։
Աղոթքն ու անձնական զրույցները մշտապես ներկա հոգևորականի հետ՝ զինվորի կյանքում կանխում էին շատ արատավոր երեւույթներ, որ կան բանակում։
Բազում են կանխված ինքնասպանության դեպքերը։
Մայրական խնամքից մի օրում զրկված տղաները հոգևորականների հետ ավելի հեշտ էին հաղթահարում բոլոր սթրեսային իրավիճակները:
Նաև բնականաբար հայրենասիրական քարոզչությունը, որ անում էին հոգեւորականները՝ էլ չի անելու ՈՉ ՈՔ
Այս պայքարը մի մարդու դեմ չէ՛, որքան էլ որ ուզեն համոզել մոլորվածներին, սա մեր Սուրբ Եկեղեցու, Հավատքի դեմ տարվող ծրագրված, արմատները չորացնող ԿՌԻՎ Է
Նկարում 44 օրյա պատերազմում մեր զինվորների կողքին կռված հոգևորականներն են, մեկը առ այսօր անհայտ կորած ( ձախից), մյուսը զոհված..
Նարինե Մանուկյանի էջից
«Հրապարակ օրաթերթ»
