Դավոսից քաղվող գլխավոր դասը

Դավոսը լավ վայր է ոչ միայն պայմանագրեր կնքելու, այլև լռությունները կարդալու համար։ Այնտեղ երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ բարձրաձայնվում է, այլ այն, թե ով է ներկա սեղանին, և ով՝ ոչ։ Ոչ թե որքան հանդիպում է տեղի ունենում, այլ՝ ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի։ Այ սմասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկիան նախագահ Դավիթ Անանյանը:

«Դավոսից քաղվող գլխավոր դասն այն է, որ

աշխարհում որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ կա ուժ, կանխատեսելիություն և վերահսկողություն։ Մնացածը՝ կոչվում է ձևակերպում, կամ մեկնաբանություն։

Եվ հենց այստեղ են սկսվում Հայաստանի իրական մտահոգությունները։

Մեր իրական մտահոգությունը երբեք չպիտի լինի տոկոսների շուրջ` 24%, 25% թե 26%։ Թվերը միշտ էլ փոփոխական են եղել պատմության մեջ, իսկ իշխանությունները՝ միշտ անցողիկ։

Մեր իրական մտահոգությունն այն է, թե ով է որոշում, ով է սահմանում խաղի կանոնները, և ամենակարևորը՝ ո՞ւմ հաշվին է ձևավորվում այդ «կապակցվածությունը», որի անունով այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ «անխուսափելի» է։

Պետության ինքնիշխանությունը չի կորչում մեկ օրում և մեկ ստորագրությամբ։ Այն քայքայվում է աստիճանաբար՝ երբ որոշումները կայացվում են քո փոխարեն, երբ քո մասնակցությունը ձևական է, իսկ քո լռությունը ներկայացվում է որպես համաձայնություն։

Երբ հասարակությանը սկսում են զբաղեցնել սցենարներով ու ենթադրություններով, իսկ իրական քննարկումը՝ կապված պետական շահի, վերահսկողության մեխանիզմների, անվտանգության և արժանապատվության հետ, մնում է ստվերում` դա արդեն ազդանշան է։

Ոչ մի նախագիծ ինքնին ո՛չ փրկիչ է, ո՛չ կործանարար։ Այդպիսին է դառնում միայն այն ժամանակ, երբ պետությունը ներսից թույլ է, իսկ հանրությունը՝ անտարբեր ու անվստահ։

Եվ եթե այսօր մեզ հուշում են, որ «այլընտրանք չկա», ապա հենց դա է այն պահը, երբ պարտավոր ենք հիշել՝ պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները միշտ կայացվել են հենց այդ բառերի ուղեկցությամբ»,-գրել է Անանյանը:

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Несмотря на заявления Дональда Трампа, ни Китай, ни Россия не представляют угрозы для Гренландии Փաշինյանը ժամանել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի Արտակարգ դեպք՝ Երևանում․ կան ձերբակալվածներ Ինչպե՞ս են Փաշինյանի աջակիցներն իմացել, որ նա գալու է Թալին՝ պատարագի մասնակցելու Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում․ NEWS.am Սբ.Վարդանն ու դավաճան Վասակը դադարել են զուտ պատմական ֆիգուրներ լինելուց ու վերածվել են արխետիպերի. Ռուբեն Մելիքյան Դավոսից քաղվող գլխավոր դասը Այս մտահոգիչ իրավիճակը վաղուց գոյություն ունի, սակայն պետական համապատասխան մարմինները հիմնախնդիրը լուծելու համար քայլեր չեն ձեռնարկում․ Ոսկան Սարգսյան Լույս չի լինի Փաշինյանական թիրախում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանայաց դասը Алис Вайдель требует от Украины возмещение ущерба за взрыв «Северного потока» Polotico: Администрация Трампа рассматривает возможность военно-морской блокады для прекращения импорта кубинской нефти Իրավիճակն՝ ավտոճանապարհներին Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին Խոշոր հրդեհ՝ Հաղպատ գյուղում Բոլոր պարերը պարել էր, միայն սա էր մնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից Մոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համար Պատասխան հարված է հասցվել ԱԹՍ արտադրող ուկրաինական գործարանին․ ՌԴ ՊՆ Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` լինելու է․ «Մեր ձևով» (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Տավուշում. վարորդին հաջողվել է փրկել Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել «Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր. «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am