Այս մտահոգիչ իրավիճակը վաղուց գոյություն ունի, սակայն պետական համապատասխան մարմինները հիմնախնդիրը լուծելու համար քայլեր չեն ձեռնարկում․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Եսկան Սարգսյանը գրում է.

«Տուրիստական Դիլիջանում սպանդանոց չկա


Կառավարությոնը Հայաստանում սպանդանոցների ստեղծմանը աջակցելու ծրագիր է իրականացրել։ Պաշտոնապես որոշված էր, որ 2020թ․ հունիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պարտադիր պետք է ունենա սպանդանոցային ծագում։ Այդ պարտադիր պահանջի կենսագործումը որոշ չափով հետաձգվեց, սակայն հետո դարձավ իրականացման ենթակա։ Իսկ տուրիստական Դիլիջան քաղաքում և նույնանուն համայնքի 6 գյուղերում՝ Գոշում, Հովքում, Հաղարծնում,Թեղուտում, Խաչարձանում և Աղավնավանքում անասունների սպանդանոց չի եղել ու չկա։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի ո՞ր բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթի ենթարկվում։ 2024թ․ մայիսի 6-ին Տավուշի մարզպետարանից պատասախանել են․ «Մարզում գործում է 5 սպանդանոց՝ 1-ական Նոյեմբերյան /ք․Նոյեմբերյան/, Դիլիջան /ք․Դիլիջան/, Իջևան /գ․Գետահովիտ/ համայնքներում, 2 հատ Բերդ համայնքում /ք․ Բերդ և գ․Նավուր/» : Մարզպետարանի պատասխանում որպես Դիլիջան համայնքում գործող սպանդանոցի վայր է նշված Դիլիջան քաղաքը։ 2025թ․ սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետին նոր հարցում եմ արել․ «Ի պատասխան իմ 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Դիլիջանում որտե՞ղ է սպանդանոց գործում,ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում» ։ Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է» ։ Իրականում Դիլիջանում 2024թ․-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումը 2025-ին դադարեցվեր։ Դիլիջանում առկա են, գործում են տասնյակ հյուրանոցներ, մոթելներ, հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, որտեղ մատուցվող մսեղիքը սպանդանոցային ծագում չունի։ Անասնատերերը Դիլիջանից 34 կիլոմետր ճանապարհ չեն անցնում, հասնում Իջևան կամ Վանաձոր, տեղի սպանդանոցներում մորթի ենթարկում իրենց անասունները։ Դիլիջան քաղաքի բնակիչները և տուրիստական քաղաքի հազարավոր հյուրերն ամեն օր ոչ սպանդանոցային ծագումով միս օգտագործելով՝ ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը։ Այս մտահոգիչ իրավիճակը վաղուց գոյություն ունի, սակայն պետական համապատասխան մարմինները հիմնախնդիրը լուծելու համար քայլեր չեն ձեռնարկում»։

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Несмотря на заявления Дональда Трампа, ни Китай, ни Россия не представляют угрозы для Гренландии Փաշինյանը ժամանել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի Արտակարգ դեպք՝ Երևանում․ կան ձերբակալվածներ Ինչպե՞ս են Փաշինյանի աջակիցներն իմացել, որ նա գալու է Թալին՝ պատարագի մասնակցելու Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում․ NEWS.am Սբ.Վարդանն ու դավաճան Վասակը դադարել են զուտ պատմական ֆիգուրներ լինելուց ու վերածվել են արխետիպերի. Ռուբեն Մելիքյան Դավոսից քաղվող գլխավոր դասը Այս մտահոգիչ իրավիճակը վաղուց գոյություն ունի, սակայն պետական համապատասխան մարմինները հիմնախնդիրը լուծելու համար քայլեր չեն ձեռնարկում․ Ոսկան Սարգսյան Լույս չի լինի Փաշինյանական թիրախում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանայաց դասը Алис Вайдель требует от Украины возмещение ущерба за взрыв «Северного потока» Polotico: Администрация Трампа рассматривает возможность военно-морской блокады для прекращения импорта кубинской нефти Իրավիճակն՝ ավտոճանապարհներին Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին Խոշոր հրդեհ՝ Հաղպատ գյուղում Բոլոր պարերը պարել էր, միայն սա էր մնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից Մոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համար Պատասխան հարված է հասցվել ԱԹՍ արտադրող ուկրաինական գործարանին․ ՌԴ ՊՆ Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` լինելու է․ «Մեր ձևով» (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Տավուշում. վարորդին հաջողվել է փրկել Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել «Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր. «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am