Ինչու է հայ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը բանտում․ Christian Solidarity International-ի հոդվածը
Christian Solidarity International (CSI)-ը հոդված է հրապարակել․
«Ինչու է հայ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը բանտում
Հայաստանի Քաղաքական Իրավունքների Կենտրոնի (ACPR) զեկույցի համաձայն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025 թվականին կալանավորվել է կեղծված ապացույցների հիման վրա։
Իշխանությունները նրան մեղադրել են պետական հեղաշրջում և ահաբեկչություն ծրագրելու մեջ՝ հենվելով մոնտաժված և խեղաթյուրված ձայնագրությունների վրա, որոնք ներկայացվել են որպես հիմնական ապացույց։
Քննչական կոմիտեն ընտրովի կերպով ներկայացրել է իրար հետ կապ չունեցող զրույցներ՝ ստեղծելով բռնության կոչերի կեղծ տպավորություն։ Լրիվ ձայնագրությունների հրապարակումից հետո պարզվել է, որ նախապես տարածված նյութերը էապես խեղաթյուրված էին, սակայն այդ պահին հասարակական և քաղաքական վնասը արդեն հասցված էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները մեղադրյալներին հրապարակավ հայտարարել են «ահաբեկիչներ» դեռևս դատավարությունից առաջ, ինչը, ըստ զեկույցի, խաթարել է դատական գործընթացի անկախությունը։ ACPR-ը պնդում է, որ սա վկայում է Հայաստանում ձևավորված քաղաքական հետապնդումների համակարգի մասին՝ ուղղված հոգևորականների և ընդդիմադիրների դեմ։
Ձայնագրությունների ամբողջական տարբերակները գաղտնի էին պահվում մինչև քննչական շրջանի ավարտը՝ օգոստոսի 11-ը»։
Ամբողջական հոդվածը անգլերեն՝ հղմամբ։
