Փորձել են տապալել գնդերեցների հանդիպումը Վեհափառի հետ

Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրի իրագործմանը , ինչպես հայտնի է՝  ներգրավվել են նաեւ  բարձրաստիճան զինվորականները, որոնք փորձում են բանակում ծառայող հոգեւորականներին՝ գնդերեցներին էլ բերել Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած ու վեհափառի հրաժարականը պահանջող տասը տիրադավ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների ու մի քանի քահանաների կողմը։Մենք մի քանի օր առաջ անդրադարձել էինք այս խնդիրին, գրելով, որ  բանակի գնդերեցներին դավանափոխ անելու եւ Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս:  Ծառայակից հոգեւորականներն անկոտրում են մնացել թեեւ նրանց ֆինանսապես փորձել են շահագրգռել։ Եւ մինչ ՊՆ–ն շտապեց հերքել մեր այս լուրը, բանակից նոր մանրամասներ պատմեցին, թե իչպես են Սուրեն Պպապիկյանն ու իր ենթականերն անձամբ աշխատանքներ տարել գնդերեցների հետ, բայց ձախողել են։

Այսպիսով՝ բանակում շուրջ հիսուն գնդերեց է ծառայում, որոնք համարվում են պայմանագրային աշխատողներ եւ ստանում են մոտ երկու հարյուր հազար դրամ աշխատաավարձ։

Այս տարվա հունվարի 15-ին գնդերեցները հրավիրված են եղել վեհափառի մոտ՝ ժողովի, ՊՆ ղեկավարությունը նախապես իմանալով այդ մասին, Գլխավոր շտաբի պետի մակարդակով հատուկ հրաման է արձակում, որ բանակում իրականացվող կարեւոր՝ ինքնասպանությունները կանխելու թեմայով  միջոցառումների շրջանակում գնդերեցները պետք է հունվարի 15-ից սկսած մի քանի օր պարտադիր գտնվեն այն զորամասերում, որտեղ ծառայություն են իրականացնում եւ ներկա գտնվեն այդ  միջոցառումներին, իրենց քարոզչական խոսքը հնչեցնեն։

Բնականաբար, այս հատուկ միջոցառումը կազմակերպել են, որպեսզի գնդերեցների եւ վեհափառի հանդիպումը տապալեն։ Այդուհանդերձ, պլանը չի իրագործվել, գնդերեցները գնացել են Վեհափառի հետ հանդիպման, իսկ հաջորդող օրերին մասնակցել են ՊՆ-ի միջոցառումներին, բայց առաջին օրվա բացակայության համար հրավիրվել են ԳՇ, որտեղ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը պարզաբանումներ է պահանջել՝ ինչու գնդերեցները չեն կատարել իր հատուկ հրամանը եւ առաջին օրը չեն մասնակցել միջոցառմանը։ Մոտ մեկ ժամ ընթացող հանդիպմանը միացել է նաեւ նախարար Սուրեն Պապիկյանը, որը սկսել է բացահայտ քարոզել Փաշինյանի՝ Եկեղեցու վերաբերյալ «բարենորոգման ծրագիրը» ու ակնկալել, որ բանակի հոգեւորականներն էլ պետք է միանան դրան, քանի որ բանակը մեկ ընդանուր օրգանիզմ է։ Մոտ հինգ ժամ տեւած հանդիպմանը, սակայն գնդերեցները առարկել են, հիմնավոր ու ծանրակշիռ փաստարկներ են բերել` հակադրվելով Սուրեն Պապիկյանի փաստարկներին։ Ի դեպ, մեզ ասացին, որ այս հավաքի առիթը եղել է իբր ինքնասպանությունները կանխելու վերաբերյալ հայտարարված միջոցառումները, սակայն, տարօրինակ կերպով հավաքին չեն մասնակցել զորամասերի զամպալիտները, որոնք ի պաշտոնե պատասխանատու են բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի, այդ թվում՝ ինքնասպանությունների համար, քանի որ անձնակազմի հետ աշխատանքների գծով պատասխանատուներն են։

Սա եւս խոսում է այն մասին, որ հավաքի իրական նպատակը գնդերեցներին հավաքագրելն է եղել, բայց հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել սառույցը շարժել, Սուրեն Պապիկյանն անգամ փորձել է նյութապես շահագրգռել՝ ակնարկելով աշխատավարձերի բարձրացում։

Հետո երրորդ փորձն են իրականացրել` գնդերեցների հետ հանդիպել է նաեւ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ Լլամպչկա մականունով, նա էլ իր հերթին է փորձել համոզել, բայց ապարդյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում

hraparak.am

դիտվել է 766 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am