Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են աորտայի փականը կենսաբանական պրոթեզով փոխարինելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։
Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ «Բարդություններ չկան։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր, ինչը լիովին համապատասխանում է կրած վիրահատական միջամտության բնույթին և ծավալին: Ինքնուրույն է շնչում, լիարժեք գիտակցություն ունի և շփվում է»,- ասաց Ադամյանը։
Այսօր երեկոյան արդեն բժիշկները նախատեսում են հիվանդին ոտքի կանգնեցնելու առաջին փորձն անել։ Վերականգնման լավ դինամիկայի դեպքում նա կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան