Վարդան Ղուկասյանը վերջույթների ցավերի գանգատներով դիմել է մեկուսարանի անձնակազմին, ինչին ի պատասխան նրան ցուցաբերվել է «օգնություն»՝ յոդի լուծույթով «կլետկա». Բժիշկ-սրտաբան
Զարուհի Փոստանջյանը տարածել է Վարդան Ղուկասյանի Բժիշկ-սրտաբան Վահան Հակոբջանյանի գրառումը.
Այսօր կրկին փաստաբանների միջոցով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի մոտ առկա են զույգ վերին վերջույթների ցավեր, որոնք առավել արտահայտված են աջ վերին վերջույթում։
«Բազմիցս նշել եմ, որ խոչընդոտվում է իմ տեսակցությունը պարոն Ղուկասյանի հետ այն հանգամանքում, երբ ես հանդիսանում եմ նրա անձնական բժիշկ-սրտաբանը։ Ցավալի է, որ պարոն Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ծանր քրոնիկական հիվանդություններ, զրկված է պատշաճ բժշկական օգնությունից․ փաստացի միտումնավոր կերպով անտեսվում է մարդու բժշկական օգնության հիմնարար կարիքը։
Վարդան Ղուկասյանը վերոգրյալ գանգատներով դիմել է մեկուսարանի անձնակազմին, ինչին ի պատասխան նրան ցուցաբերվել է «օգնություն»՝ յոդի լուծույթով «կլետկա»։
Կրծքավանդակի և վերին վերջույթների ցավերը հատկապես վտանգավոր են սրտի իշեմիկ հիվանդության առկայության դեպքում և հանդիսանում են լուրջ ահազանգ բժշկի համար, քանի որ կարող են հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի։ Ելնելով պարոն Ղուկասյանի գանգատներից՝ հրատապ անհրաժեշտ է նրա հոսպիտալացումը»։
Բժիշկ-սրտաբան
Վահան Հակոբջանյան
