Վալոդյա Գրիգորյանի սպանության գործ. պաշտպանը միջնորդեց երկու մեղադրյալների առերեսում կազմակերպել

Վարույթն իրականացնող մարմնի կողմից համակողմանի լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու կապակցությամբ հանձնարարությունների բացակայությունը, անբացատրելիորեն շուտափույթ և հարճեպ քննության իրականացումը, մեղադրական եզրակացության կազմումն ու հաստատումը հիմքեր են տալիս եզրահանգելու, որ սույն քրեական վարույթով որպես հանրային մեղադրող, իսկ նախաքննության ընթացքում որպես հսկող դատախազ հանդես եկող պարոն Շահբազյանը անաչառ չի եղել գործով ճշմարտությունը բացահայտելու, անձանց արարքներին օբյեկտիվ քրեաիրավական գնահատական տալու հարցում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի քննության ժամանակ հայտարարեց մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Նկատելով, որ այս քրեական վարույթը ունի հասարակական մեծ հնչեղություն, գտնվել և գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, հանրային և սոցիալական տարբեր հարթակներում քննարկվել և քննարկվում են բազմաթիվ վարկածներ, նա նշեց. «Մասնավորապես բազմաթիվ անձինք, քաղաքական և հանրային գործիչներ կարծիքներ են հայտնել սպանությունը պատվիրված լինելու, պատվիրատուներին չհայտնաբերելու, սպանությունը Վոլոդյա Գրիգորյանի պաշտոնական դիրքով, վերջինիս քաղաքական գործունեության շարժառիթով կատարված լինելու վերաբերյալ։

Պետք է իրականացվեր բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննություն, պարզելու վերոգրյալ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, սակայն քրեական վարույթի ուսումնասիրումը հիմք է տալիս արձանագրելու, որ այդ կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջ չի քաշվել և ոչ մի վարկած, չի կատարվել և ոչ մի քննչական կամ ապացուցողական գործողություն, չի կայացվել և ոչ մի դատավարական որոշում։

Վարույթ իրականացնող մարմինը ի սկզբանե առաջ է քաշել մեկ վարկած՝ վրեժի շարժառիթով սպանությունը, նշանակել է երկու մեղավոր և հետագա ողջ քննությունը իրականացրել բացառապես այդ մեկ վարկածի շուրջ։ Հսկող դատախազի կողմից չի տրվել քննության համակողմանի էությունը ապահովելու որևէ հանձնարարություն»,–ասաց նա։

Այսինքն, անկախ ցանկացած հանգամանքից, քննիչն ու դատախազը նախաքննության հենց առաջին օրվանից ընդունել են միայն մեկ վարկած՝ վրեժի շարժառիթով սպանությունը և առանց որևէ փաստական հիմքի ստուգման բացառել մնացած բոլոր շարժառիթներն ու վարկածները։

Դեպքից հետո շուրջ երեք օր իրավական համակարգը խարխափել է, պարզելու համար, թե ինչ շարժառիթով է կատարվել սպանությունը, ով է կատարել սպանությունը, բայց առաջին օրվանից, երբ դեռ պարզ չի սպանությունը ինչ շարժառիթով է կատարվել, ով է կատարել, առաջ է քաշվում վարկած, որ սա վենդետայի արդյունք է, կատարվել է անձնական վրեժի շարժառիթով»,–ասաց մեղադրյալի պաշտպանը՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը նպատակ է հետապնդել հանրային դժգոհության ալիքը մեղմելու, տուժողներին հաճոյանալու նպատակով օր առաջ քրեական վարույթ ուղարկել դատարան՝ անկախ նրանից՝ գործը բացահայտված է, թե ոչ։

Վահան Հովհաննիօսյանը միջնորդեց, որպեսզի իրականացվի առերես հարցաքննությունՆարեկ Օհանյանի և մյուս մեղադրյալ Գևորգ Հարությունյանի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում կան լուրջ հակասություններ. «Մասնավորապես բենզինի շշի ձեռք բերման և Նարեկ Օհանյանի կիսակառույց տան բակում գտնվելու մասով։

Առերեսման իմ միջնորդությունը մերժվում է, որովհետեւ, իմ կարծիքով, վարույթ իրականացնող մարմինը և հսկող դատախազը կարող էին, առնվազն, ենթադրել, որ առերեսման ընթացքում, օրինակ, Գևորգ Հարությունյանին տրվող մի քանի հարցով հնարավոր է՝ ձեռք բերվեին այնպիսի փաստական տվյալներ, որոնք հերքեին Նարեկ Օհանյանի մեղավորությունը և հանգեցնեին քրեական հետապնդման դադարեցմանը։ Իրենց համար այդ անցանկալի հետևանքից խուսափելու նպատակով առերեսումը չկատարվեց»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

NEWS.am

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Երեք երկրներում տեղի ունեցած փորձաքննությունների արդյունքները հիմնավորել են իշխանության կեղծիքը Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am