Գրենլանդիայի բնակիչներին ներկայացրել են արտակարգ իրավիճակում գործողությունների ծրագիրը
Գրենլանդիայի իշխանությունները թռուցիկներ են հրապարակել, որում բնակիչներին կոչ են արել արտակարգ իրավիճակի դեպքում խնայել զինամթերքը, որսորդական հրացաններն ու ձկնորսական ցանցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գրենլանդիայի կառավարության պաշտոնական կայքը։
«Որսորդական զենքերը, զինամթերքը, ձկնորսական ցանցերը»,- ասված է թռուցիկի այն բաժնում, որում նշված են անհրաժեշտ պարագաները՝ արտակարգ իրավիճակի դեպքում 5 օր դիմակայելու համար։
Թռուցիկի հեղինակների խոսքով՝ որսորդությունն ու ձկնորսությունը կարող են ճգնաժամային իրավիճակում սննդի աղբյուր լինել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ԵՄ 8 երկրների, մասնավորապես՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։
