ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո
Եվրոպական երկրների առաջնորդներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, ըստ որի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որը հունիսի 1-ից կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրների համաձայնություն չեն տվել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ այդ քայլը ամբողջությամբ սխալ է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա որակել է անընդունելի։
Նշվում է, որ Թրամփի հայտարարությունից հետո Եվիամիությունը Բրյուսելում արտակարգ նիստ է հրավիրել, որին կմասնակցեն Եվրամիության անդամ 27 երկրների դեսպանները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
