150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ։

««Իշխանություն» լրատվականի խմբագրությունը ստացել է անանուն գրություն ռազմարդյունաբերական ընկերության մի ղեկավարից։ Նամակի հեղինակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած փակ հանդիպման մանրամասներ և բարձրացնում լուրջ մտահոգություններ՝ կապված 2026 թվականի պայմանագրերի ուշացման, շուրջ 150 միլիարդ դրամի հնարավոր սառեցման և ընտրական գործընթացների հետ դրանց առնչության վերաբերյալ։

Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը՝ գրությունը հրապարակում ենք առանց խմբագրական միջամտության։

«Բարև ձեզ: Ես ռազմարդյունաբերական ընկերության ղեկավար եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում ստեղծված իրավիճակը։

2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։

Ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։

Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով:

Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին՝ ընտրել ՔՊ-ին: Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։

Մենք պատրաստ ենք հրապարակել նաև ոլորտի պատասխանատու գերատեսչության պարզաբանումը այս հրապարակման վերաբերյալ»։

դիտվել է 526 անգամ
Լրահոս
Մենք արդեն մահանում ենք. անհետ կորածների մայրերի խաղաղ ակցիան Կառավարության դիմաց Ynet. Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ հարվածել են Իրանին Իսրայելում Իրանի պատասխան հարվածների հետևանքով մոտ 2 000 մարդ է վիրավորվել Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է ԱՄՆ նախագահին. «Դուք սկսել եք պատերազմը, իսկ Իրանը կավարտի այն» Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am