Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն
Սատանան այնքան խորամանկ է, որ մեզ փորձում է պառակտել, մեր մեջ մտնել, բաժանել հենց ծիսակատարության արարողակատարության գործիքով։ Այս մասին Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագի քարոզի ընթացքում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ծեսը մեր աստվածաբանության, վարդապետության լավագույն լակմուսի թուղթն է, որտեղ ամեն ինչ արտահայտված է մեր հոգևոր կյանքի և մեր հոգևոր ընկալման մասին։
Այն արարողությունը, որը հաշտության մասին է, որը սիրո մասին է, որ հաղորդության մասին է, որը բաժնեկցության մասին է, բայց ահա չարը մտել է մեր մեջ՝ մեզ բաժանելու»,-ասաց հայր Ռուբենը։
