Սպասելի էր, որ վարչակարգի ղեկավարը չի հանդուրժելու խափանման միջոցի փոխարինումը և հրահանգ է իջեցնելու. Գառնիկ Դանիելյան
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Տեղեկացա, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, և ազգային բարերարը կրկին տեղափոխվելու է ԱԱԾ մեկուսարան:
Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ: Սպասելի էր, որ վարչակարգի ղեկավարը չի հանդուրժելու խափանման միջոցի փոխարինումը և հրահանգ է իջեցնելու, որպեսզի Սամվել Կարապետյանը նորից մեկուսացվի:
Ընտրությունների նախաշեմին բռնաճնշումների ուժգնացումը, սրանց դեպքում, միանգամայն տրամաբանական է: Գործ ունենք մի ռեժիմի հետ, որի համար գոյություն չունեն օրենք ու իրավունք, այլ հաշվի են առնվում միայն մեկ անձի հիստերիկ հրամանները:
Բարերարն այս պահին ունի առողջական խնդիրներ, մասնավորապես՝ երկկողմանի թոքաբորբ, և նման հիվանդության դեպքում կալանքի տանելը ոչ միայն անօրինական որոշում է, այլև հակաբարոյական:
Ազատությու՛ն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, չորս սրբազաններին և բոլոր քաղբանտարկյալներին»:
