Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ և ապօրինի կալանքի 64-րդ օրն է։ ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ նաև գործող իշխանությունների քաղաքական սնանկության, իրավական անկարողության և բարոյական պատասխանատվության բացակայության ուղիղ արտացոլումն են։

Հացադուլը բժշկության մեջ երբեք չի դիտարկվում որպես քմահաճություն։ Դա ծայրահեղ վիճակի արձագանք է, երբ մարդը այլևս չի տեսնում իրեն պաշտպանող մեխանիզմներ։ Նարեկ Սամսոնյանի հացադուլը ինքնավնասման ձգտում չէ, այլ գիտակցված, ցավալի, բայց հաշվարկված բողոք՝ մարդու կողմից, ով կանգնած է փակ դռների առաջ։ Երբ քաղաքացին ստիպված է սեփական առողջությունը, անգամ կյանքը դնել վտանգի տակ՝ իր հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։

Լուծումը, և՛ բժշկական, և՛ քաղաքական տեսանկյունից ակնհայտ է՝ հացադուլից դուրս գալը չի կարող լինել «բուժում», երբ հիվանդության պատճառը չի վերացվել։ Քաղբանտարկյալի նահանջը չի կարող համարվել առողջացում, եթե ապօրինականությունը շարունակում է խոցել։ Իրական բուժումը մեկն է՝ ապօրինի կալանքի անհապաղ դադարեցում և գործի լուծում իրավական, ոչ թե քաղաքական միջամտություններով։ Առանց դրա ցանկացած «խնամք» կոսմետիկ է և անարդյունավետ։

Վճռականություն, անձնազոհություն, արժանապատվություն․ այս հատկանիշներն այսօր մարմնավորում է հացադուլավոր քաղբանտարկյալին։ Իշխանությունների վրա մնում է մեկ այլ եռյակ՝ անտարբերություն, անպատասխանատվություն և վախ սեփական իշխանությունը կորցնելուց։

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ չորս վիրավոր կա Թրամփը հայտարարել է` տուրքեր կսահմանի Գրենլանդիայի մասին իր ծրագրի հետ անհամաձայն երկրների համար Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է Թող ամեն տիրադավ նախ բարի լինի արձագանքելու ի՛ր կուսակրոնության ուխտի խախտումներին․ Տեր Սերոբ Դատարանը կիրառել է Գևորգ Սարոյանի հայցի բավարարման միջոց՝ «վերականգնելով» նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան Շվեյցարիան ադրբեջանցիների դեմ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել Միջազգային սկանդալ․ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդին բազմամիլիոն ռուբլիների դատական ​​հայց է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի Հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել Գևորգ Սրբազանն ընդունեց, որ Վեհափառն իր ղեկավարն է Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ուիթքոֆը հրապարակել է Իրանի հետ դիվանագիտական ​​համաձայնության հասնելու համար ԱՄՆ պահանջները Փաստացի արտգործնախարարը ընտրություններից առաջ բացահայտ ջանասիրաբար «գովազդ» է անում Հայաստանի գործող իշխանությունների համար ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք Ադրբեջանի միջոցով չեն կարողանա լքել Իրանի տարածքը Գտնել են Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպչին «Աստղիկ» ԲԿ–ում նորածին է մահացել Կա՛մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա՛մ Անկարայի ու Բաքվի Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի Սոցիալական փաթեթի ծրագրում կատարվել են փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am