Սոցիալական փաթեթի ծրագրում կատարվել են փոփոխություններ

Հանրապետությունում հունվարի 1-ից սկսել է գործել առողջության ապահովագրությունը, որից բխող մի շարք փոփոխություններ են կատարվել սոցիալական փաթեթի ծրագրում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ սոցփաթեթի ծրագիրը շարունակելու է գործել և շահառուները իրենց համար նախատեսված 72 հազար դրամը կարող են օգտագործել, պարզապես որոշ փոփոխություններ են եղել։

«Այստեղ մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե նախկինում սոցփաթեթի շահառուն այդ 72 հազար դրամ գումարը ծախսելու համար պարտադիր պետք է բուժզննում, կանխարգելիչ հետազոտություն անցներ և այդ թուղթը ներկայացներ բանկ, ապա հիմա դա պարտադիր չէ»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Այդ գումարի կանխիկացման համար ևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննում անցնել։ Այստեղ Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ ոչ բոլորը կարող են կանխիկացնել գումարը։ Դրանից բացի, կանխիկացման գումարի չափը տարբեր մարդկանց համար տարբեր կարող է լինել։

«Կանխիկացնել կարող են նրանք, որոնք կուտակային կենսաթոշակի համակարգի մասնակից են։ Ինչ վերաբերում է կանխիկացվող գումարի չափին, ապա դա հնարավոր է անել այն չափով, որքանով քաղաքացին, օրինակ, 2025 թվականին կուտակային կենսաթոշակային հիմնադրամին փոխանցում է կատարել։ Եթե այնպես ստացվի, որ այդ գումարը քաղաքացին չկարողանա իր ուզած չափով կանխիկացնել, ապա մնացածը կարող է ծախսել մյուս ուղղություններով»,-ասաց Ժորա Սարգսյանը։


Այդ նշված 72 հազար դրամը սոցփաթեթի շահառուն կարող է օգտագործել մի քանի ուղղություններով՝ հանգստի ապահովում, ուսման վճար, հիփոթեքային վարկի մարում, սպորտային կենտրոններից, ինչպես նաև ատամնաբուժական ծառայություններից օգտվում։ Այս ամենին գումարվել է ևս մեկ ուղղություն, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանը։

«Այժմ սոցփաթեթի շահառուները հնարավորություն ունեն այդ 72 հազար դրամը, որն ամսական 6 հազար դրամ է, ուղղել առողջության ապահովագրությանը։ Սոցփաթեթի շահառուն այդ մասին մեկ անգամ դիմում է գրում գործատուին և արդեն 6 հազար դրամն ուղղվում է առողջության ապահովագրությանը։ Ստացվում է առողջության ապահովագրության գումարի մի մասը վճարվում է Զինվորների հիմնադրամին փոխանցվող գումարից, մյուս մասը կամավորության սկզբունքով կարող է լինել սոցփաթեթի գումարից։ Վերջնարդյունքում քաղաքացին իր աշխատավարձից կվճարի 300 դրամ։ Ամեն դեպքում եթե քաղաքացին չի ուղղում սոցփաթեթի այդ 6000 հազար դրամն առողջության ապահովագրությանը, ապա դա կպահվի աշխատավարձից»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Այն քաղաքացիները, որոնք սոցփաթեթի շահառու են ու ստանում են 200 հազար դրամից քիչ աշխատավարձ, ապա նրանք կշարունակեն առողջապահական ծառայություններից օգտվել այնպես, ինչպես նախկինում սոցփաթեթի շրջանակում արել են։

Սոցփաթեթի շահառուների թիվը շուրջ 130 հազար է։

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Թող ամեն տիրադավ նախ բարի լինի արձագանքելու ի՛ր կուսակրոնության ուխտի խախտումներին․ Տեր Սերոբ Դատարանը կիրառել է Գևորգ Սարոյանի հայցի բավարարման միջոց՝ «վերականգնելով» նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան Շվեյցարիան ադրբեջանցիների դեմ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել Միջազգային սկանդալ․ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդին բազմամիլիոն ռուբլիների դատական ​​հայց է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի Հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել Գևորգ Սրբազանն ընդունեց, որ Վեհափառն իր ղեկավարն է Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ուիթքոֆը հրապարակել է Իրանի հետ դիվանագիտական ​​համաձայնության հասնելու համար ԱՄՆ պահանջները Փաստացի արտգործնախարարը ընտրություններից առաջ բացահայտ ջանասիրաբար «գովազդ» է անում Հայաստանի գործող իշխանությունների համար ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք Ադրբեջանի միջոցով չեն կարողանա լքել Իրանի տարածքը Գտնել են Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպչին «Աստղիկ» ԲԿ–ում նորածին է մահացել Կա՛մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա՛մ Անկարայի ու Բաքվի Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի Սոցիալական փաթեթի ծրագրում կատարվել են փոփոխություններ Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում Պուտինը պատմել է Փեզեշքիանին Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ․ Հայր Ասողիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am