Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ըստ լրատվության՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայցով դիմել է դատարան՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Ըստ այդմ էլ ակամա արդիական է դարձել այն հարցադրումը, թե որքանո՞վ է այդպիսի հայցադիմումն իրավաչափ։

Հանրահայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն։ Ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով քաղաքացիական դատարան են դիմում Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Ներեկեղեցական, առավել ևս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի յուրաքանչյուր, այս դեպքում արդեն դատական միջամտություն՝ Սահմանադրության ակներև խախտում է։ Հուսանք, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց և կգործեն ՄԻԵԴ֊ում ձևավորված նախադեպային իրավունքին համապատասխան։

Վեհափառ Տերը հիշյալ հարաբերություններում գործում է կանոնական իրավունքով ամրագրված հայեցողության սահմաններում, ինչը որևէ դատական ատյանի գնահատման տիրույթում չէ։

Միջազգային փորձին հայտնի են անգամ այնպիսի դեպքեր, երբ դադարեցվել է հոգևոր կրթություն դասավանդող ուսուցիչ֊հոգևորականի պաշտոնավարումը, որպիսի պարագայում ՄԻԵԴ֊ը միանշանակ արձանագրել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ նշված բնույթի հարաբերություններում դրսևորած հայեցողությունը իրավաչափ է։ Հավելենք, որ անխտիր բոլոր գործերով ՄԻԵԴ֊ը արձանագրել է, որ կրոնական համայնքների ներսում ծագող որևէ տարաձայնություն կամ հակադրություն, եթե անգամ դրանք ծագել են ինքնաբերաբար, առանց արտաքին ներգործության, չի կարող պետության միջամտության նյութ լինել։ Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, ըստ այդմ էլ գործում է հենց Սահմանադրության ուժով։
Մեկ անգամ ևս հարկ եմ համարում ընդգծել, որ ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Ինչ խոսք, հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները ունեն տարաբնույթ գործառույթներ, ինչից բնավ չի բխում, որ այդ գործառույթները իրենք կարող են իրականացնել նաև կամայականորեն, շրջանցելով իրավունքի նորմերով սահմանված լիազորությունները։ Ազատ գործելու իրավունքը բացառապես վերապահված է ֆիզիկական անձանց (Սահմանադրության 39-րդ հոդված), այն էլ խիստ վերապահումներով. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»։
Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, սակայն ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ այն չի կարող ներառել նաև ներեկեղեցական հարաբերությունների կարգավորմանն առնչվող որևէ հարցի քննություն։
Ի վերջո հարկ է ելակետ ընդունել, որ Հայ Եկեղեցին աշխարհիկ մարմին չէ, այն բացառապես կրոնական կառույց է, գործում է ոչ թե հարափոփոխ գաղափարական ուղղություններով ու թեզերով, այլ քրիստոնեական ուսմունքի հենքով ձևավորված կանոնական իրավունքի նորմերով և դավաբանությամբ։

Հ.Գ. Այս ամենի մեջ կա մի դրական հատիկ՝ այնուամենայնիվ, ընդունում են, որ կա ուժ ունեցող կոնկրետ կոնդակ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, իսկ ուժայինների աջակցությամբ դա անտեսելը, մեղմ ասած, իրավաչափ չէ և «լավ տեղ չի տանելու»։ Պարզապես հարկ է սահմանված կարգով արձագանքել ծանուցումներին և հավուր պատշաճի կանոնական իրավունքի սահմաններում ներկայացնել սեփական նկատառումները։

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր ժողովրդին ...»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Եկեղեցու և պետության հակամարտությունը Հայաստանում. ի վիճակի՞ է արդյոք Վատիկանը միջնորդի դեր ստանձնել. The Pillar Պայմանագրային զինռածառայողին դաժան ծեծի են ենթարկել․ նա վերակենդանացման բաժանմունքում է. News.am Միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար․ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է․ Արաղչի Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել «Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու Վիճաբանություն՝ Երևանում Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ» Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն․ Վարդան Ոսկանյան Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից․ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը Էներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ Դավիթ Ղազինյան Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երևան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»․ «Հետք» Գյումրեցիները ծափերով են դիմավորել Միքայել սրբազանին Հայ ժողովրդի անանց իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի քաղաքական-հասարակական գործիչներ Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու կալանքը փոխվեց տնային կալանքով Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահը ազատվեց տնային կալանքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am