Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ․ Հայր Ասողիկ

Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը:

Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ:

Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար նաև շատ ճեմարանականների համար, Հովնան սրբազանը եղել է տիպար՝ Սբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետներին նվիրումի ու հավատարմության:

Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ նվիրակի առաքելությամբ, միաբանակից եղբորս հետ, գտնվում էի ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում՝ վայելելով հյուրընկալությունը Հովնան սրբազանի և Թեմի քահանայից դասի և հավատացելոց... Եվ, սակայն, թե՛ այնտեղ, թե՛ նաև երբևէ Մայր Աթոռում նրանից չի լսվել ոչ մեկ խեթ բառ կամ տրտունջք՝ Հայոց Հայրապետից կամ Մայր Աթոռից... Ավելին, հրապարակային կերպով Հովնան սրբազանը միշտ գովասանքով, գնահատանքով ու երախտագիտությամբ է արտահայտվել Հայոց Հայրապետի և Նրա ծավալած եկեղեցաշեն, ազգակերտ ու հայրենանվեր գործունեության մասին: Եվ հիմա ինչո՞ւ կամ ինչպե՞ս այս նվիրյալ ու հավատարիմ, խոհեմ ու խորագետ արքեպիսկոպոսը դարձավ կեղծ ու զրպարտիչ...

Ափսոս այն աղն ու հացը, այն անկեղծ համարումը, այն ակնածանքը, որ երբևէ կիսել եմ և դեռ Ճեմարանից ունեցել ու տածել եմ դեպի այս արքեպիսկոպոսը:

Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ, դուք այլևս գայթակղության քար եք բոլորիս համար, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք:

Դուք շատ լավ գիտեք Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացարձակ ու անթաքույց ճշմարտությունն ու արդարությունը, սակայն գիտենալով՝ նենգաբար անգիտացաք և դարձաք հայհոյող Սուրբ Հոգու:
Արդար և Մեծ է մեր Տեր Աստված. արժանին կհատուցի ձեզ և ձեր կամակիցներին ու գործակիցներին:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Թող ամեն տիրադավ նախ բարի լինի արձագանքելու ի՛ր կուսակրոնության ուխտի խախտումներին․ Տեր Սերոբ Դատարանը կիրառել է Գևորգ Սարոյանի հայցի բավարարման միջոց՝ «վերականգնելով» նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան Շվեյցարիան ադրբեջանցիների դեմ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել Միջազգային սկանդալ․ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդին բազմամիլիոն ռուբլիների դատական ​​հայց է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի Հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել Գևորգ Սրբազանն ընդունեց, որ Վեհափառն իր ղեկավարն է Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ուիթքոֆը հրապարակել է Իրանի հետ դիվանագիտական ​​համաձայնության հասնելու համար ԱՄՆ պահանջները Փաստացի արտգործնախարարը ընտրություններից առաջ բացահայտ ջանասիրաբար «գովազդ» է անում Հայաստանի գործող իշխանությունների համար ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք Ադրբեջանի միջոցով չեն կարողանա լքել Իրանի տարածքը Գտնել են Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպչին «Աստղիկ» ԲԿ–ում նորածին է մահացել Կա՛մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա՛մ Անկարայի ու Բաքվի Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի Սոցիալական փաթեթի ծրագրում կատարվել են փոփոխություններ Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում Պուտինը պատմել է Փեզեշքիանին Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ․ Հայր Ասողիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am