Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի

Թուրքիայի Էրզրում նահանգի նախկին նախահանգապետ Մուստաֆա Չիֆթչին հայտարարել էր, որ Էրզրումի կոնգրեսի շենքը կքանդվի։ Միջանկյալ նշենք,որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում այդ շենքում գործել է հայկական Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվել է 19-րդ դարում Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

2026-ի հունվարի 6-ին Էրզրումի տեխնիկական համալսարանը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվել էր, որ այդ շենքը կիսավեր է ու փակ է այցելուների համար։ Էրզրումի տեղական լրատվամիջոցներից մեկը՝ «Pusula»-ն այդ հարցի շուրջ զրուցել է Էրզրումի նախկին նահանգապետի հետ։

Նա նշել է, որ Օսմանյան շրջանի կառույցները, ընդհանուր առմամբ, ամուր են և դրա հետ մեկտեղ հիշատակել է, որ Էրզրումի կոնգրեսի շենքը հայերի կողմից օգտագործվել է որպես դպրոց։ Նրա կարծիքով՝ հայկական կառույցները նույնպես պետք է ուսումնասիրվեն։

«Եթե այն քանդվի, ապա կվերականգնվի իր սկզբնական տեսքին համապատասխան»,- հայտնել է նախկին նահանգապետը։

Շենքի հնարավոր քանդմանն է անդրադարձել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Էրզրումից ընտրված պատգամավոր Քամիլ Այդընը։

«Էրզրումի Կոնգրեսի շենքի քանդումն անընդունելի է։ Այն եղել է Ազգային պայքարի սկզբնական շտաբը և այնտեղ պատրաստվել էր Թուրքիայի Հանրապետության ճանապարհային քարտեզը»,- շեշտել է պատգամավորը։

Նշենք, որ 1919-ին այդ շենքում տեղի է ունեցել քեմալականների համաժողովը, որը փաստացի հիմք է դրել մերօրյա Թուրքիային։

Ըստ նրա՝ նույնիսկ եթե այն կառուցվածքային առումով անկայուն է, քանդման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Քանի որ գոյություն ունեցող շենքը պատմական հուշարձան է, նույնիսկ մեկ քար չի կարող քանդվել։

«Ազգայնական շարժում կուսակցության» Էրզրումի նահանգային վարչությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշել, որ քանդման փոխարեն կարելի է կիրառել ամրաշինական ժամանակակից մեթոդներ։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Միջազգային սկանդալ․ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդին բազմամիլիոն ռուբլիների դատական ​​հայց է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի Հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել Գևորգ Սրբազանն ընդունեց, որ Վեհափառն իր ղեկավարն է Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ուիթքոֆը հրապարակել է Իրանի հետ դիվանագիտական ​​համաձայնության հասնելու համար ԱՄՆ պահանջները Փաստացի արտգործնախարարը ընտրություններից առաջ բացահայտ ջանասիրաբար «գովազդ» է անում Հայաստանի գործող իշխանությունների համար ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք Ադրբեջանի միջոցով չեն կարողանա լքել Իրանի տարածքը Գտնել են Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպչին «Աստղիկ» ԲԿ–ում նորածին է մահացել Կա՛մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա՛մ Անկարայի ու Բաքվի Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի Սոցիալական փաթեթի ծրագրում կատարվել են փոփոխություններ Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում Պուտինը պատմել է Փեզեշքիանին Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ․ Հայր Ասողիկ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը սահմանափակվել է Գվարդիայի ծառայողները ձերբակալեցին «Մերսեդեսի» փախուստի դիմած վարորդին և ուղևորին Վիրահայոց թեմի 6 աշխատակից հայտարարություն է տարածել ԲԿ-ի փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել Հրդեհ է բռնկվել կայանված «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am