Վարորդն ու ուղևորը չեն ենթարկվել ոստիկանության հրահանգին, վրաերթի են ենթարկել նրանցից 2-ին

Այսօր՝ հունվարի 15-ին, մարտական ֆիլմ հիշեցնող հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։

Սկսվել է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիաի ծառայողներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բարձրավոլտ էլեկատրասյան բետոնե հատվածին։

Վթարվելուց հետո վարորդը ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։

Այս պահին պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, բերման ենթարկվածների ու վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 404 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ ՊՊԾ աշխատակիցները Armlur․am-ի խմբագրին թեւերից բռնած հեռացրին ԱԺ շենքից (video) Լա՛վ իմացեք՝ ես դա շատ լավ գիտեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազին ու դատավորին (video) Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն #ՈՒՂԻՂ․ ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ֆիդանը հայտարարեց՝ Հայաստանն իրենց ձեռքում է․ Ռուսաստանից ի՞նչ է սպասվում․ Այվազյան (video) Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը․ փաստաբան Փաշինյանն իր աշխատավարձը կրկնապատկել է և իրեն ճոխ պարգևատրել (video) Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ Թուրքիայի սենսացիոն հայտարարությունը․ «ու՞ր եք նիկոլական բանդայի ներկայացուցիչներ»․ Աննա Մկրտչյան (video) Մեր իշխանության օրոք վարչապետը ստանալու է 1 դրամ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան (video) Խոստումները չեն իրականացվել, չեն գերակատարվել, պարգևավճարի մասին խոսելն անընդունելի է․ Առաքելյան «Էսքան ապու՞շ ենք, յախք․․․»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Սուրբ պատարագ մատուցվեց ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և հայորդիների համար #ՀԻՄԱ․ Իրանի վիճակը սարսափելի է․ հեղաշրջու՞մ, թե՞․․․ զոհերն աննախադեպ թվերի են հասնում․ Մարգարյան (video) Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը Թեմի նոր առաջնորդը հանդիպումների մեջ է. «Հրապարակ» Միասնական աղոթք է բարձրացվել այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող հոգևոր հայրերի համար Ադրբեջանը պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am