Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը

Ընտրություններում հաջողության հասնելու համար

Ընտրություններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և երկիրը սահուն փոփոխությունների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների և շեշտադրումների մի ամբողջություն.

1.Ժողովուրդը քվեարկության մատերիալ չէ։ Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել։Կա խնդիր. հավաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թե ինչերի միջև է իրեն ընտրությունսպասվում։

2.Հաջողությունը մեծապես կախված է ոչ այնքան նրանից, թե ովքեր կառաջադրվեն, այլ՝ թե ովքեր ԿԸՆՏՐԵՆ։ Նախքան քվեարկության օրը պետք է ձևավորել մոտիվացված հասարակություն։

3.Առաջիկա ԱԺ ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Սա լինելու է ընտրություն՝ Հայաստանի ներքին կյանքի մասին. ապրել այսօրվա այլանդակ իրականության մե՞ջ, թե՞ ընտրել նորմալ, մարդավայել բարքեր։ Սա պետք է հասկանալ ու բացատրել։

4.Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Ներհայաստանյան համերաշխություն, ներհայկական համերաշխություն Սա հենց այն է, ինչի դեմ ամբողջ թափով պայքարում են գործող իշխանությունները։ Նրանք լավ գիտեն, որ միայն պառակտված հանրության պարագայում իրենք կարող են հաջողել։

5.Նոր էլիտան «հակապարտություն» էլիտան է, այն պետք է այդպես դիրքավորվի և ձևավորի ՉՊԱՐՏՈՒԹՅԱՆ մթնոլորտ՝ հետպատերազմյան վերականգնման առաքելությամբ։

6.Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը։ Հակառակ պարագայում լինելու է սովորական, ծանոթ գզվռտոցը և հանրային հիասթափությունների շքերթ, որից որևէ դրական արդյունք ծնվել չի կարող։

7.Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ։

8.Հաշվի առնել բոլոր սոցիալական խավերին՝ իրենց խնդիրներով։ Հայաստանում կան ոչ ստանդարտ «սոցիալական խավեր» որոնց հետ աշխատանքը պահանջում է ճիշտ, գրագետ բանաձևեր։

9.Հաշվի առնել բոլոր սերունդների առանձնահատկությունները։

10.Չանել կոպիտ բովանդակային սխալներ։ Գրագետ բանաձևերի դեպքում և´ ներսում կլինի ընկալում, և´ տարածաշրջանում։

11.Եկեղեցու պաշտպանությունը միայն եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցու վրա գործադիր իշխանության հարձակման պայմաններում աշխարհիկ կառույցները և լայն հասարակությունը պետք է ավելի ակտիվ ու հստակ ներգրավվեն եկեղեցու պաշտպանության գործին։

12.Չկարծել, թե հնարավոր է սեպարատ պայմանավորվել իշխանության հետ։ Որևէ պայմանավորվածություն չի պահվելու, և հաշվարկները պետք չէ դրա վրա կառուցել։

13.Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում։ Ոչ մի այլ երկրի մայրաքաղաքում մեր փոխարեն ընտրություն չեն անելու։

14.Սա ընտրություն չէ՝ խաղաղության և պատերազմի միջև։ Սա ընտրություն է՝ այսօրվա «չպատերազմ» վիճակի հետագա ճիշտ մենեջմենթի, կառավարման մասին։

15.Առաջիկա ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է։

16.Մինչև 2018-ի մասին անկեղծ խոսելը, սխալները ընդունելը մեծացնում է 2018-ից հետո բացված այլանդակ էջը փակելու հնարավորությունը։

17.Կազմել ճիշտ թիմեր, միավորումներ, դաշինքներ։ «Ցուցակ կազմողները» պարտավոր են վեր կանգնել կլանային կամ շքախմբային տրամաբանությունից։ Հանրային սկզբունքային պայքարող շերտը պարտավոր է մի կողմ չքաշվել ընտրական պրոցեսից։ Պետք է ընտրել առավել հոգեհարազատ միավորները և մտնել ընտրական պրոցեսի մեջ։

18.Կտրականապես խուսափել արհեստական նախըտրական լուծումներից, որոնք առաջին հայացքից շահեկան են թվում, սակայն խորքային առումով սխալ են (նման գայթակղություն ծագում է մեկի տապալած գործը մյուսի հաջողությամբ քողարկելու մոտիվացիայից)։

19.Ապագա իշխանության առաջնահերթ անելիքների մասին պետք է լինի առավելագույն հստակություն։ Այդ քայլերը պետք է հասկանալի լինեն ընտրողին։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 110 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի Ինչից է կախված Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների առաջընթացը Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և մտնել նրանց գրպանը Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am