Իրանում արագացված դատից հետո կսկսեն մահապատժի ենթարկել անկարգությունների կազմակերպիչներին․ մի մասին՝ հրապարակայնորեն
Արագացված դատական գործընթացի արդյունքում Իրանում անկարգությունների կազմակերպիչների դատապարտված առաջին խմբի մահապատժի որոշումը կիրականացվի չորեքշաբթի առավոտյան՝ ֆաջր (առավոտյան) աղոթքից հետո։ Նրանք կախաղան են բարձրացվելու, գրում է «Дневник иранского журналиста» Telegram ալիքը։
