2004-2007 թթ. Երևանում ստեղծվել է 2,2 անգամ ավել կանաչ տարածք, քան Ավինյանի կառավարման երեք տարիների ընթացքում. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Երբեմն լսում եմ մեր երկրում որոշում կայացնողներին և զարմանում…
Երևանը համառորեն շենքերից անտառի արդեն վերածել և շարունակում եք, երեք տարվա մեջ հսկայական կանաչ զանգվածից զրկեցիք մայրաքաղաքի փոքր կենտրոնը, միգուցե սա՞ է դրականորեն ազդում օդի որակի վրա։ Հարգելիներս, այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա։
Հիմա հակագիտականն է «գիտություն».
-ամեն տաս մետրին շենք ես տեղադրում,
-փողոցներով հատում հասուն ծառերը՝ տասնամյակներով ոչնչացնում օդափոխության միջանցքները,
-փոշու առումով՝ միջավայրի սանիտար թեղու փոխսրեն, ալբիցիա, հուդայածառ, կատալպա տնկում,
-և օր ու գիշեր գովազդում, թե 60հա կանաչ տարածք է ստեղծվել՝ «աննախադեպ և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ»…
Սա էլ չեղավ այն պնդումը, թե «2000-2022թթ. Երևանում ստեղծվել է 44հա կանաչ տարածք», իսկ 2022-ից 2025-ը՝ պատմական 60հա։
Օրինակ՝ ըստ Yerevan.am կայքում տեղադրված «ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» զեկույցի՝ 2004-2007 թթ. Երևանում ստեղծվել է 131 հա կանաչ տարածք, կամ 2,2 անգամ ավել, քան Տիգրան Ավինյանի կառավարման երեք տարիների ընթացքում։ Ապրեք, որ ստեղծում եք, բայց ձեզանից առաջ մարդիկ ևս աշխատել են, բավ է ստել (միգուցե ոչ միտումնավոր)»։
