Սպառնալուց էլ պետք է խելքով սպառնալ․ Խաչիկյան

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գրում է․ «Է՜հ, ժողովուրդ, ժողովուրդ… Սպառնալուց էլ պետք է խելքով սպառնալ։

Երեկ ֆեյսբուքյան կեղծ էջից սուտ լուր տարածվեց, թե իբր իմ վրա հարձակում է կատարվել, ընդ որում՝ ՄՈՍԱԴ-ի կողմից, այն էլ՝ հեծանիվ քշելիս։ Դրանից առաջ էլ լուր էր տարածվել, թե միաժամանակ ինձ որսում է ՀԱՄԱՍ-ը։

Ժողովուրդ, ազնիվ խոսք, էս ի՞նչ մանկապարտեզ է։ Եթե սպառնում եք, գոնե խելքին մոտ մի բան արեք, որ մարդ գոնե մի պահ մտածի։​

Ո՞նց կարող են ՀԱՄԱՍ-ն ու ՄՈՍԱԴ-ը միաժամանակ ցանկանալ հարձակվել ինձ վրա։ Չէ՞ որ նրանք երդվյալ թշնամիներ են։ Մի՞թե սա էլ պետք է ձեզ բացատրել։ ՀԱՄԱՍ-ը կազմակերպություն է, որն աշխարհի շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական և կառավարում է Գազայի հատվածը 2007 թվականից։ Նրա պաշտոնական անվանումն է «Հարաքաթ ալ-մուքավամա ալ-իսլամիյա» («Իսլամական դիմադրության շարժում»)։ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Իսրայելի վրա կատարված բարբարոսական հարձակման համար, որից հետո սկսվեց պատերազմը Գազայի հատվածում և Գազայի խաղաղ բնակչության բարբարոսական բնաջնջումը։ Իսկ ՄՈՍԱԴ-ը Իսրայելի ազգային հետախուզական ծառայությունն է՝ ՀԱՄԱՍ-ի երդվյալ թշնամին։ Նրանք զբաղվում են հետախուզությամբ և հակաահաբեկչական գործողություններով ամբողջ աշխարհում։

Գրել, թե երկու կազմակերպությունն էլ ուզում են ինձ «վերացնել», նույնն է, թե գրել, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը ժամանել է սիոնիզմի միջազգային համաժողովին։ Մի՞թե նման բաներն էլ պետք է ձեզ բացատրել։

Եվ հետո, ինչո՞ւ հեծանվով։ Ես մեքենա ունեմ։ Հեծանիվ շատ հազվադեպ եմ քշում, այն էլ՝ երբ խցանումները շատ են լինում։

Եվ վերջապես, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում։ Գուցե ինչ-որ բանից վախենո՞ւմ եք։ Թե՞ ձեր վարկանիշն այնքան է ընկել, որ ստիպված եք բացահայտ սպառնալ ձեր ընդդիմախոսներին։

Մանկապարտեզ եք, ազնիվ խոսք»։

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Եթե սկսեն մարդկանց սպանել, նրանց շատ ուժեղ կհարվածենք. Թրամփը՝ Իրանի իշխանությունների մասին Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան «Ա՛յ իշխանազավթ․ ու՞մ ես ծաղրում, ի՞նչ ես ուզում այդ մարդկանցից»․ Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին (video) Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը Տիրադավները կռվի մեջ են․ Փաշինյանը գիտե՞ք՝ ինչի էր դրանց տարել Կառավարական ամառանոց․ Դանիելյան (video) Սուրբ Ծննդյան օրը չմոռանանք Բաքվում պահվող բանտարկյալներին. Ֆրանսիական դեպարտամենտի նախագահ Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել Բացահայտեմ՝ Նիկոլից 2026 թվականին ազատվելու ենք․ շատ անսպասելի բան է սպասվում․ Արշակ Կարապետյան (video) Դրա ո՞ր խոսքին հավատանք՝ զենք առած լիներ էս օրին չէինք լինի․ եղեգնաձորցիները՝ Փաշինյանին (video) Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են Զելենսկին «զգուշացրել է» ռուսական նոր զանգվածային հարվածների վտանգի մասին Ձեր տապալումները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայությունը մի՛ թերագնահատեք Սպասվում է ձյուն Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը... Եկեղեցու մաքրագործման կարգ եւ միասնական ժամերգություն է կատարվել Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Բաբայանին ազատելու համար Դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա Հալեպում հրադադար է հաստատվել Վրաստանը շահույթ կունենա ադրբեջանական բենզինի՝ Հայաստան տարանցումից Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան. «Ժողովուրդ» «Օրեշնիկի» հրթիռներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայում կարևորագույն թիրախների. ՌԴ ՊՆ Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար․ Վահե Հովհաննիսյան Հալեպում հրադադար է հաստատվել Արևմտյան փորձագետները նշում են թոփ 6 երկրները, որոնք կարող են դառնալ Թրամփի թիրախը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am