Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդեց ճշտել դրա գինը: Ապա հետևեցին ազատման հրամաններ։ Սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։

Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն «չմարսեց», այլև հեռացվեց պաշտոնից։

Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։

Կոտրած կախիչի պատճառով «զոհ գնաց» նաև Լոռու Մարզպետ Արամ Խաչատրյանը՝ հետագայում ստանալով «թոշակառուի աշխատանք» Կառավարությունում:

Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։

Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։

Սակայն տպավորություն էր, որ դա նախարարի համար կարծես թե բնականոն երևույթ է դարձել։ Նախ հայտարարեց նոր դպրոցների կառուցման մասին, ապա կառուցումն էլ իրագործվում է անորակ: Բայց այլևս ազատումներ չկան:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը, սակայն այդ ժամանակ Փաշինյանը ոչ կախիչ էր փորձարկել և ոչ էլ ցնցուղ քանդել։

Այս անգամ էլ լրագրողների հորդորով ստուգվեցին կախիչները, որից Անդրեասյանը հրճվեց՝ ասելով՝ «խնդրեմ, ստուգեք»։

Հարկ է նշել, որ այս դպրոցի շինարարության բյուջեն ավելի քան 4 մլրդ դրամ է կազմել, կրթական հաստատությունը նախատեսված է 1000 աշակերտի համար»։

դիտվել է 398 անգամ
Լրահոս
«Նիկոլը համարյա ասաց՝ թոշակառուներին ինֆարկտ կխփի, չե՛ն դիմանա»․ Արմենակ Դանիելյան (video) Շառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերից (video) Էս ի՞նչ պատասխան եք տալիս, կոնկրետ հարց եմ ձեզ տվել․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) «Նիկոլը 3 միլիոն վարչապետերին տանում է բանտ ու «սպա*ում»»․ Գառնիկ Դանիելյան (video) «Թրամփը շուտով գցելու է Նիկոլին»․ Հայկ Այվազյան (video) Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ Հարություն Մկրտչյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից․ փաստաբան Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար․ Հայկ Դեմոյան Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի «Սրտիկներ ա ուղարկում, ուդառնիկ ա նվագում․․․ Սյունիքն են ուզում կտրեն, տանեն․․․»․ քաղաքացիներ (video) Մայր Աթոռը երբեք որևէ պաշտամունքային շինություն չի վաճառել, այս օրենքը վարկաբեկման միտում ունի. Արա Զոհրաբյան Նման փաստ չկա, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարել. Տեր Եսայի Տենց լավ չի, հերթով պաչեք Իլհամի բեղերը Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am