Ինչու է սխալ ԱՄՆ դեսպանների ետկանչը դիտարկել որպես քաղաքական հաշվեհարդար․ միջազգայնագետի դիտարկումը

Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել ետ կանչել շուրջ 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, ինչն էլ, իբր, հանգեցրել էր նրա պաշտոնից հեռացմանը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս առաջ։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ցանկանում եմ այս առիթով արտահայտել մի քանի դիտարկում։

Նախ նշեմ, որ ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 200 դեսպանական պաշտոն, որոնցից այս պահին մոտ 50 տոկոսը թափուր է։ Ընդ որում, այս թիվը չի ներառում այն 30 դեսպաններին, որոնց ետկանչի մասին հայտնի դարձավ վերջերս։ Դժվար է նաև ենթադրել, որ նշված դեսպանները ժամանակից շուտ ետ են կանչվել միայն այն պատճառով, որ նշանակվել էին Բայդենի վարչակազմի կողմից։ Ներկայումս շուրջ 75 դեսպան, որոնք նույնպես նշանակվել են Բայդենի կողմից, շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։ Այսպիսով, սխալ կլինի առաջնորդվել այն կանխավարկածով, թե Թրամփը համակարգված կերպով հեռացնում է Բայդենին լոյալ դեսպաններին։ Վերջիվերջո, քաղաքական լոյալությունը բնորոշ է քաղաքական նշանակումներ ստացած դեսպաններին, ոչ թե կարիերային դեսպաններին, որոնք երբեք չեն զբաղվում քաղաքականությամբ, չունեն արտահայտված կուսակցական պատկանելություն և գործում են բացառապես դիվանագիտական ծառայության շրջանակում։

Բացի այդ, քիչ հավանական է, որ Պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից։ Դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ, իսկ նման դեպքերում նրանք շատ արագ դուրս են մղվում համակարգից, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի պարագայում: Հետևաբար, առավել հավանական է, որ 30 դեսպանների ետկանչի պատճառները այլ և ամենատարբեր բնույթի են։

Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում, որը գտվնում է Թրամփի համակ ուշադրության կենտրոնում»,-գրել է նա:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Թրամփը ակնարկել է Ուկրաինայի հնարավոր պաշտպանության մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եթե սկսեն մարդկանց սպանել, նրանց շատ ուժեղ կհարվածենք. Թրամփը՝ Իրանի իշխանությունների մասին Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան «Ա՛յ իշխանազավթ․ ու՞մ ես ծաղրում, ի՞նչ ես ուզում այդ մարդկանցից»․ Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին (video) Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը Տիրադավները կռվի մեջ են․ Փաշինյանը գիտե՞ք՝ ինչի էր դրանց տարել Կառավարական ամառանոց․ Դանիելյան (video) Սուրբ Ծննդյան օրը չմոռանանք Բաքվում պահվող բանտարկյալներին. Ֆրանսիական դեպարտամենտի նախագահ Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել Բացահայտեմ՝ Նիկոլից 2026 թվականին ազատվելու ենք․ շատ անսպասելի բան է սպասվում․ Արշակ Կարապետյան (video) Դրա ո՞ր խոսքին հավատանք՝ զենք առած լիներ էս օրին չէինք լինի․ եղեգնաձորցիները՝ Փաշինյանին (video) Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են Զելենսկին «զգուշացրել է» ռուսական նոր զանգվածային հարվածների վտանգի մասին Ձեր տապալումները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայությունը մի՛ թերագնահատեք Սպասվում է ձյուն Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը... Եկեղեցու մաքրագործման կարգ եւ միասնական ժամերգություն է կատարվել Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Բաբայանին ազատելու համար Դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա Հալեպում հրադադար է հաստատվել Վրաստանը շահույթ կունենա ադրբեջանական բենզինի՝ Հայաստան տարանցումից Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան. «Ժողովուրդ» «Օրեշնիկի» հրթիռներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայում կարևորագույն թիրախների. ՌԴ ՊՆ Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար․ Վահե Հովհաննիսյան Հալեպում հրադադար է հաստատվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am