Սիրիայի Հալեպի շրջանում, ուր մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները․ թյուրքագետ

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․


«Հայաստանի անմիջական հարևան Իրանում շարունակվում են ցույցերը, որոնք արտաքին ուժերը փորձում են օգտագործել՝ Իրանի կայունությունը խաթարելու ու երկիրը փաստացի «սիրիացնելու» համար։

Սիրիայի Հալեպի շրջանում, ուր մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները, որի արդյունքները կանխատեսելի «անկանխատեսելի են»։ Ամեն պահ հայությանը վրա կախված է նոր կոտորածի ու տեղահանության վտանգը։

Թուրքիայում Էրդողանի ժառանգի համար պայքարը լրջանում է՝ թևակոխելով նոր, ավելի թեժ փուլ, ազդելով ներքին ու արտաքին քաղաքական բոլոր գործողությունների վրա։

ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը «վենեսուելական գործողությամբ» հայտարարում է միջազգային հարաբերություններում ռեալիզմի գերակայության մասին. քաղաքականություն, որը հիմնված է ոչ թե կանոնների, այլ ուժի վրա։

Մասնագետները նշում են, որ սա էլ ավելի է մեծացնելու տարբեր տարածաշրջաններում զինված բախումների հավանականությունը։

Նույն ժամանակ հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջան է ժամանում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբաքանակը, իսկ նախագահ Ի. Ալիևը իր վերջին ծավալուն ելույթում Հայաստանը բազմիցս որակում է «թշնամի», նշում է, որ միջազգային իրավունքը այլևս չի աշխատում ու հայտարարում, որ Հայաստանը չունի սահման, եղածը՝ «պայմանական սահման է» ու իրական չի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել դրանք։

Սրանք այս օրերին տեղի ունեցող բազմաթիվ կարևորագույն իրադարձություններից են, որոնք ուղիղ, անմիջապես ազդում ու ազդելու են մեզ վրա։ Սրանց մասին լայն հանրությանը իհարկե չեն պատմելու ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը, որովհետև դրանք ցուցադրում են իրենց քաղաքականության ու քարոզչական թեզերի լիարժեք սնանկությունը։

Հարգելի՛ լրագրողներ, քաղաքական գործիչներ, խնդրում եմ, հորդորում եմ, խոսել այս թեմաներից, այս թեմաներով ՀՀ դե-ֆակտո իշխանությունից պատասխաններ պահանջեք, ոչ թե «մանեք իրենց թելը» ու շինծու, ապազգային հակաեկեղեցական արշավի թեմայով իրենց լսարան տվեք ու իրենց թեզերը օրակարգային դարձրեք։

Սա է Հայաստանի իրական օրակարգը, իսկ եկեղեցին իր տեղում է ու իր ազգային ընթացքը ձիգ կշարունակի՝ մեր բոլորի օգնությամբ»։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
«Տեցի կրուգում» մահացու ելքով վրաերթից հետո ոչ սթափ վարորդը դիմել է փախուստի. մահացածը Չինաստանի քաղաքացի է Թրամփը ակնարկել է Ուկրաինայի հնարավոր պաշտպանության մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եթե սկսեն մարդկանց սպանել, նրանց շատ ուժեղ կհարվածենք. Թրամփը՝ Իրանի իշխանությունների մասին Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան «Ա՛յ իշխանազավթ․ ու՞մ ես ծաղրում, ի՞նչ ես ուզում այդ մարդկանցից»․ Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին (video) Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը Տիրադավները կռվի մեջ են․ Փաշինյանը գիտե՞ք՝ ինչի էր դրանց տարել Կառավարական ամառանոց․ Դանիելյան (video) Սուրբ Ծննդյան օրը չմոռանանք Բաքվում պահվող բանտարկյալներին. Ֆրանսիական դեպարտամենտի նախագահ Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել Բացահայտեմ՝ Նիկոլից 2026 թվականին ազատվելու ենք․ շատ անսպասելի բան է սպասվում․ Արշակ Կարապետյան (video) Դրա ո՞ր խոսքին հավատանք՝ զենք առած լիներ էս օրին չէինք լինի․ եղեգնաձորցիները՝ Փաշինյանին (video) Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են Զելենսկին «զգուշացրել է» ռուսական նոր զանգվածային հարվածների վտանգի մասին Ձեր տապալումները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայությունը մի՛ թերագնահատեք Սպասվում է ձյուն Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը... Եկեղեցու մաքրագործման կարգ եւ միասնական ժամերգություն է կատարվել Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Բաբայանին ազատելու համար Դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա Հալեպում հրադադար է հաստատվել Վրաստանը շահույթ կունենա ադրբեջանական բենզինի՝ Հայաստան տարանցումից Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան. «Ժողովուրդ» «Օրեշնիկի» հրթիռներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայում կարևորագույն թիրախների. ՌԴ ՊՆ Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար․ Վահե Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am