Ընդդիմադիր գործիչը աշխատանքի է անցել Կառավարությունում
Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին եւ իշխանությանը, աշխատանքի է անցել կառավարությունում, թե կոնկրետ ինչ պաշտոնում, հայտնի չէ, Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում է տեղեկացրել աշխատանքի անցնելու մասին։
Տիկինը նաեւ պատգամավորության թեկնածության հայտ է ներկայացրել, նա Փաշինյանի համերկրացին է, 2017-ին էլ Կոնգրես–ՀԺԿ ցուցակով էր պատգամավորության թեկնածու առաջադրվել եւ եզդիների մասին մի արտահայտության համար հայտնվել սկանդալում։ Ֆեյսբուքյան էջում վիրավորական գրառումներ էր կատարել եզդիական համայնքի հասցեին․ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ», «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի, սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք» և այլն։
«Հրապարակ օրաթերթ»
