Սամվել Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված` Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցը

Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից:


«Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված և տեղեկատվական աղմուկ առաջացրած ֆիլմի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․

Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։ Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։

Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»:

Իր հերթին Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից։»Возможно, это изображение текстВозможно, это зарисовка (текст)

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի օրհնությամբ ուխտերթ տեղի կունենա Ակնկալում ենք ամրապնդել ռուսական տնտեսական ներկայությունը տարածաշրջանում․ ԵԱՏՄ Նիկոլ Փաշինյանը անմեղսունակ է քաղաքական իմաստով․ Լևոն Զուրաբյան Տաջիկստանը սահմանային իրավիճակով կապված չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության․ պարզաբանում Հալեպում հայ կնոջ տուն է վնասվել. ինչ իրավիճակ է Սիրիայում․ Sputnik Արմենիա Հայր Զաքարիան այս կիրակի տարվա վերջին պատարագը կմատուցի Միածնաէջ Մայր Տաճարում Տոկաևը Թրամփի հետ քննարկել է միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագին Հալեպում բախnւմների հետևանքով հայ կնոջ տուն է վնшսվել Ու՞մ է պետք ձեր սիրելի ասֆալտը, երբ մարդիկ անվտանգ չեն, ամենուրեք ադրբեջանական դրոշներ են. Ռուբեն Մխիթարյան Լոռու մարզում «Volkswagen Rabbit»-ը բшխվել է բետոնե արգելապատնեշներին․ կա վիրшվոր Տոկաևը Թրամփի հետ քննարկել է ուկրաինական հшկամшրտությունը Չեխովի փողոցում բшխվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կա վիրшվոր Սամվել Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված` Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցը Ուկրաինայի անվտանգության և վերականգնման վերաբերյալ հիմնական փաստաթղթերի նախագծերը պատրաստվել են. Զելենսկի SOCAR-ը պատրաստվում է Թուրքիայում 225 մլն դոլար արժողությամբ էլեկտրակայան գնել Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք Սերբիայի նախագահը հայտնել է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման մասին Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է «Այ պի՛ղծ, որ օդդ չի հերիքում, պապուդ շիրմի՞ն ես հելնում»․ Գառնիկ Դանիելյանը՝ Դուրգարյանին (video) Ուշադիր լսեք՝ շատ կարևոր բացահայտում անեմ ԱԱԾ-ի հետ կապված. գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյանն ինքնաթիռում է իմացել՝ Ալիևը չի գալիս, ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Պարեկները ծեծել են իմ պաշտպանյալին, ունեմ ձայնագրություններ՝ ինչպես է գոռում․ փաստաբանի ահազանգը (video) «Ես բոլոր անասուններից ներողություն եմ խնդրում՝ Օպերայի փոխտնօրենին անասուն ասելու համար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am