Կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու շիրմաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը սթա՞փ վիճակում է եղել

Արդյոք Մայր տաճարի զանգակատանը կպած Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա տապանաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցու վրա, սթափ վիճակում է եղել։

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 18-ին Մայր աթոռն ասպատակած
խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկը Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը, տխրահռչակ դիրիժոր, թատրոն տնօրեն Կարեն Դուրգարյանի զարմիկ Վրեժ Դուրգարյանն է։

Թե ինչո՞վ են հայտնի Դուրգարյան եղբայրները մամուլում, այս մասին բազմիցս գրվել եւ խոսվել է։

Թե ի՞նչ գործ ուներ օպերային թատրոնի փոխտնօրենն աշխատանքային ժամին այդ վայրում եւ թե ինչո՞ւ էր նմանօրինակ վարքով փորձում ասպատակել Մայր տաճարի վրա պարզ դարձավ Վրեժ Դուրագարյանի ֆեյսբուկ սոցիալական հարթակն https://www.facebook.com/vrej.durgaryan ուսումնասիրելուց հետո, որն ամբողջովին ողողված է Փաշինյան – Հակոբյան զույգի գործունեության մասին հրապարակումներով։ Տպավորություն է, թե Վրեժ Դուրգարյանը շփոթել է իր տեղն ու դերը եւ օպերային թատրոնի փոխտնօրենի գործառույթների փոխարեն ստանձնել վարչապետի ու նրա կնոջ մամուլի խոսնակի դերը։


Այս տարվա սկզբին էլ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Դուրգարյանի եղբայրը՝ երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։ Ըստ լրատվամիջոցին հասած տեղեկությունների, երգիչը խոստովանել էր, որ թմրանյութն իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով այն պահել է մեքենայում։ Դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբորը՝ Հայկ Դուրգարյանին ձերբակալել էին, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում: Ավելի ուշ Հայկ Դուրգարյանն ազատ էր արձակվել:

Առնվազն անհասկանալի է մնում թե՞ այդ ի՞նչ օրինաչափությամբ են ընտրվում Նիկոլի թվի մտավորականներն ու արվեստի օջախների տնօրենները, որոնցից մեկն, օրինակ, հրապարակային հայտարարում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ճիպոտահարելու ցանկության մասին, մյուսն ասպատակում Մայր տաճարի խոյակների վրա եւ, ըստ տեղում ներկաների հավաստիացումների, ոչ սթափ վիճակում հայհոյում, հարվածում Մայր տաճարի դռներին, կոչ անում հարձակվել հոգեւոր հայրերի վրա։

Անի Սահակյան

դիտվել է 1764 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխուսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am