Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի օրհնությամբ ուխտերթ տեղի կունենա Ակնկալում ենք ամրապնդել ռուսական տնտեսական ներկայությունը տարածաշրջանում․ ԵԱՏՄ Նիկոլ Փաշինյանը անմեղսունակ է քաղաքական իմաստով․ Լևոն Զուրաբյան Տաջիկստանը սահմանային իրավիճակով կապված չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության․ պարզաբանում Հալեպում հայ կնոջ տուն է վնասվել. ինչ իրավիճակ է Սիրիայում․ Sputnik Արմենիա Հայր Զաքարիան այս կիրակի տարվա վերջին պատարագը կմատուցի Միածնաէջ Մայր Տաճարում Տոկաևը Թրամփի հետ քննարկել է միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագին Հալեպում բախnւմների հետևանքով հայ կնոջ տուն է վնшսվել Ու՞մ է պետք ձեր սիրելի ասֆալտը, երբ մարդիկ անվտանգ չեն, ամենուրեք ադրբեջանական դրոշներ են. Ռուբեն Մխիթարյան Լոռու մարզում «Volkswagen Rabbit»-ը բшխվել է բետոնե արգելապատնեշներին․ կա վիրшվոր Տոկաևը Թրամփի հետ քննարկել է ուկրաինական հшկամшրտությունը Չեխովի փողոցում բшխվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կա վիրшվոր Սամվել Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված` Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցը Ուկրաինայի անվտանգության և վերականգնման վերաբերյալ հիմնական փաստաթղթերի նախագծերը պատրաստվել են. Զելենսկի SOCAR-ը պատրաստվում է Թուրքիայում 225 մլն դոլար արժողությամբ էլեկտրակայան գնել Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք Սերբիայի նախագահը հայտնել է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման մասին Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է «Այ պի՛ղծ, որ օդդ չի հերիքում, պապուդ շիրմի՞ն ես հելնում»․ Գառնիկ Դանիելյանը՝ Դուրգարյանին (video) Ուշադիր լսեք՝ շատ կարևոր բացահայտում անեմ ԱԱԾ-ի հետ կապված. գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյանն ինքնաթիռում է իմացել՝ Ալիևը չի գալիս, ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Պարեկները ծեծել են իմ պաշտպանյալին, ունեմ ձայնագրություններ՝ ինչպես է գոռում․ փաստաբանի ահազանգը (video) «Ես բոլոր անասուններից ներողություն եմ խնդրում՝ Օպերայի փոխտնօրենին անասուն ասելու համար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am