Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Սամվել Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված` Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցը Ուկրաինայի անվտանգության և վերականգնման վերաբերյալ հիմնական փաստաթղթերի նախագծերը պատրաստվել են. Զելենսկի SOCAR-ը պատրաստվում է Թուրքիայում 225 մլն դոլար արժողությամբ էլեկտրակայան գնել Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք Սերբիայի նախագահը հայտնել է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման մասին Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է «Այ պի՛ղծ, որ օդդ չի հերիքում, պապուդ շիրմի՞ն ես հելնում»․ Գառնիկ Դանիելյանը՝ Դուրգարյանին (video) Ուշադիր լսեք՝ շատ կարևոր բացահայտում անեմ ԱԱԾ-ի հետ կապված. գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյանն ինքնաթիռում է իմացել՝ Ալիևը չի գալիս, ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Պարեկները ծեծել են իմ պաշտպանյալին, ունեմ ձայնագրություններ՝ ինչպես է գոռում․ փաստաբանի ահազանգը (video) «Ես բոլոր անասուններից ներողություն եմ խնդրում՝ Օպերայի փոխտնօրենին անասուն ասելու համար»․ Հովհաննիսյան (video) «Նավասարդ Կճոյանը շատ վատ վիճակում է» (video) «Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը խայտառակ վիճակում է հայտնվել»․ Գառնիկ Դանիելյան (video) «Մենակ ասֆալտ անելն ու ասֆալտին փռելը գիտեն, ուրիշ ի՞նչ են կարում անեն»․ Գավառցու խոսքը (video) Փաշինյանը «հրեշավոր ծրագիր է» պատրաստել (video) Բոլոր դժգոհ են Փաշինյանից և ՔՊ–ից․ ՌԴ–ում նա հադիպել է հատուկ ընտրված մարդկանց հոտ (video) «Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցները ի՞նչ գործ ունեին՝ զվռնում էին Մայր Աթոռի բակում» (video) «Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցները ի՞նչ գործ ունեին՝ զվռնում էին Մայր Աթոռի բակում» (video) Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան, իրադրությունը խաղաղ է. Բերիո Հայոց թեմի խոսնակ Քաշքշոցներ, կռիվ ավագանու նիստում․ իրավիճակը լարված է (video) Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա ազատազրկման #ՈՒՂԻՂ․ Դավադրությունը պարզ է․ վերջապես Ռուսաստանը պետք է հայտարարություն անի․ Արամ Սարգսյան (video) Դավիթ Մանուկյանը գերեվարվել է Հակարի կամրջի անցակետում, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am